Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2025 : 19-38

Wendy’s-ը մուտք է գործում հայկական շուկա

Ամերիկյան արագ սննդի խոշոր բրենդներից մեկը՝ Wendy’s-ը, պաշտոնապես հայտարարում է իր մուտքը Հայաստան։ Ընկերությունն այս քայլն իրականացնում է Wen Restaurant LLC-ի հետ բացառիկ լիցենզավորման համաձայնագրի հիման վրա։ Վերջինս Հայաստանում ներկայացված է Connect Group-ի կազմում։

Առաջին ռեստորանը կբացվի Երևանի կենտրոնում, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է ընդհանուր հաշվով գործարկել 20 մասնաճյուղ։ Նախագիծը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարող է ստեղծել մինչև 600 նոր աշխատատեղ, ինչպես նաև նպաստել Հայաստանում արագ սպասարկման սննդի ոլորտի զարգացմանը։

Wendy’s-ի միջազգային ընդլայնման այս քայլը համընկնում է ընկերության ռազմավարության հետ, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2028 թվականը բացել 2,000 միջազգային մասնաճյուղ։ Նմանատիպ ընդլայնում արդեն մեկնարկել է նաև այլ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում։

Նշենք, որ Wen Restaurant LLC-ն արդեն ունի փորձ հյուրընկալության և սննդի ոլորտում Հայաստանում, ինչը ընկերության կողմից դիտարկվում է որպես կարևոր նախապայման՝ տեղական շուկա արդյունավետ մուտք գործելու համար։
Դիտվել է 7884անգամ
Վերջին լուրեր