Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հուլիս / 2025 : 17-29

Թրամփը հայտարարում է՝ շաքարեղեգ շաքարի փոխարեն․ Coca-Cola-ի բաղադրատոմսը ԱՄՆ-ում կփոխվի.

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հայտարարել է, թե Coca-Cola ընկերությունը համաձայնել է փոխել իր ըմպելիքի բաղադրատոմսը ԱՄՆ շուկայում, եգիպտացորենի օշարակի փոխարեն կիրառելով շաքարեղեգից ստացված բնական շաքար:

«Ես քննարկել եմ Coca-Cola-ի հետ՝ ԱՄՆ-ում կոլայի բաղադրատոմսում իրական շաքարեղեգի շաքարի օգտագործման հնարավորությունը, և նրանք համաձայնվել են։ Շնորհակալ եմ նրանց ղեկավարությանը։ Սա շատ լավ քայլ կլինի», — գրել է Թրամփը Truth Social հարթակում։ Թեև ընկերությունը մինչ այս պահը պաշտոնապես չի հաստատել բաղադրության փոփոխությունը, այն արձագանքել է Թրամփի հրապարակմանը՝ նշելով․

«Մենք հիացած ենք նախագահ Թրամփի հետաքրքրությամբ մեր լեգենդար Coca-Cola բրենդի նկատմամբ։ Մեր նորարարական առաջարկների մասին մանրամասները կհրապարակվեն մոտ ժամանակում»։

Այս պահին ԱՄՆ-ում Coca-Cola-ի և նման ըմպելիքների բաղադրությունում հիմնականում կիրառվում է բարձր ֆրուկտոզայով եգիպտացորենի օշարակը (HFCS), որն ավելի էժան է արտադրության մեջ՝ պետական սուբսիդիաների շնորհիվ։ Բայց սա հաճախ դառնում է առողջապահական քննադատության առարկա՝ կապված քաշի ավելացման և նյութափոխանակության խնդիրների հետ։ Թրամփի նախաձեռնությունն ընկալվում է նաև որպես համակեցություն Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի կողմից առաջ քաշված առողջ սննդակարգի քարոզարշավի հետ, որը պահանջում է կրճատել քիմիական հավելումները և վերադառնալ «մաքուր» բաղադրիչների։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Եգիպտացորենի վերամշակողների ասոցիացիան կոշտ քննադատել է այդ հնարավոր փոփոխությունը՝ հայտարարելով, որ այն կվնասի տեղական արտադրողներին և կարող է հանգեցնել գների աճի՝ առանց գիտականորեն ապացուցված առողջապահական առավելությունների։

Սննդաբանների կարծիքով, եգիպտացորենի օշարակը և շաքարեղեգի շաքարը գրեթե նույն ազդեցությունն ունեն մարդու առողջության վրա, եթե օգտագործվում են նույն քանակով։ Նման «ավանդական» բաղադրատոմս Coca-Cola-ն արդեն օգտագործում է այլ երկրներում՝ մասնավորապես Մեքսիկայում, որտեղ «Mexican Coke»-ը հայտնի է իր համի տարբերությամբ և «բնական» շաքարով։

Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ՝ արդյոք այս հնարավոր փոփոխությունը կլինի լայնածավալ, թե սահմանափակ փորձարկում՝ մի քանի արտադրանքներում կամ տարածաշրջաններում։
Դիտվել է 4596անգամ
Վերջին լուրեր