Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2020 : 13-56

Ինքնամեկուսացումը պետք է լինի մեր հիմնական գործիքը․ Արսեն Թորոսյան

Մեկուսացումից ինքնամեկուսացման անցումն էլ ավելի ուժերի գերլարվածություն է պահանջելու մեզանից:

Երբ մենք քաղաքացիներին պահում էինք հյուրանոցներում, դա շատ էական հակահամաճարակային միջոցառում էր, քանի որ միայն հիվանդանոցներում եղած քաղաքացիներից մենք ունեցել ենք 1000 դեպք:

Այսինքն, մենք այդ հազար հոգուն կարող էինք բաց թողնել մեր տեսադաշտից ինչի արդյունքում նրանք կլինեին պոտենցիալ վարակակիրներ այլ քաղաքացիների համար: Այս մասին Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Այսուհետ մենք չենք կարողանալու դա անել, ինքնամեկուսացումը պետք է լինի մեր հիմնական գործիքը: Դրա համար կան տարբեր տեխնիկական միջոցներ, կան նաև դաշտային միջոցներ, այսինքն, երբ մարդիկ զբաղվելու են այդ մարդկանցով, դա չի անելու միայն տեխնիկան: Մենք այդ գործիքները պահելով պետք է հսկողության տակ պահենք իրավիճակը, քանի որ հայտնի չէ, թե երբ է այս ամենն ավարտվելու», -հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Դիտվել է 8411անգամ
Վերջին լուրեր