Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2020 : 14-12

Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը. Թորոսյանը՝ Վրաստանում կորոնավիրուսի քիչ դեպքերի մասին 

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել ու իրականացվում։ Վրաստանի առողջապահական հատկապես հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, իրականում ոչ լավ իմաստով։

Այս մասին այսօր Հանրային խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսի վարակման ցածր մակարդակին։

Նա նշել է, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը. «Ես, իհարկե, դա չեմ ասում հպարտանալու համար, այլ պարզապես մասնագիտական մակարդակում փաստ եմ արձանագրում։ Ես հուսով եմ, որ մեր հարևանները բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել ու բոլորս էլ պաշտպանված կլինենք»։

Նա ընդգծեց, որ հնարավոր է Վրաստանի 40 հազար թեստերը Փիսիառ տեսակի չլինեն, այլ պարզապես արագ թեստեր լինեն, որոնցից պրակտիկորեն ՀՀ-ն չի օգտվում, քանի որ դրանք հավաստի ու վստահելի չեն։

Այն հարցին․ թե արդյոք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսային վարակ, բայց դա շատ թեթև տանեին, ընդհանրապես թեստավորվե՞լ են, թե՞ ասել են հարգելի քաղաքացի, դու թեթև հարբուխ ունես, մնա տանը և լավացիր․

«Ես այս հարցի պատասխանը չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ, քանի որ դա մեր խնդիրը չի»,-ասաց նախարարը։

Թորոսյանը շեշտեց, որ որևէ երկրում չգիտի թափանցիկության այնպիսի մակարդակ, ինչպիսին Հայաստանում է. «Երբ մենք, օրինակ՝ ախտորոշում ենք Վրաստանից Հայաստան ժամանած, այդ թվում վրացի վարորդներին, թեստերի պատասխանները հաճախ դրական են լինում, կարելի է համարել, որ Վրաստանում օրական 1 կամ 2 դեպք հայտնաբերվեց, բայց նաև կարելի է համարել, որ ոչ բոլոր դեպքերն է, որ դառնում է վիճակագրության մաս»։

 

Դիտվել է 18444անգամ
Վերջին լուրեր