Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2025 : 18-48

Բարեգործության և գործարարության համատեղումը․ Հայկ Մարկոսյանի հյուրն է գործարար Կարեն Վարդանյանը

Հայկ Մարկոսյանի հեղինակային «Հայկական փոդքաստ» հաղորդման հյուրն էր գործարար, բարերար Կարեն Վարդանյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այնպիսի թեմաների, ինչպիսիք են հայրենիքից հեռու գտնվելով հայրենիքին մոտ մնալը, բարեգործությունը, բիզնեսի զարգացումը և ամերիկյան սփյուռքի դերակատարությունը։

Հաղորդման ընթացքում Վարդանյանը նշեց․ «Խնդիրը նրանում է, որ իմ կուսակցությունը անկուսակցականների կուսակցություն է, որովհետև ես մարդկանց հետ գործարք անելիս չեմ ներկայացնում նրանց շահերը։ Ես ներկայացնում եմ մեր հայրենիքի շահը»։

Նա անդրադարձավ նաև սփյուռքահայերի դերին․ «Հայը աշխարհում որտեղ ապրել է՝ շենացրել է, կառուցել է։ Եկեք հիշենք, թե 25 տարի առաջ Գլենդելը ինչ տեսք ուներ։ Հայերը եկան, վերակառուցեցին Գլենդելը, և նրանցից շատերը նույնիսկ հիմա էլ այնտեղ չեն ապրում։ Եկեք կառուցենք, եկեք ուժեղանանք։ Վերջիվերջո, եթե մենք ուժեղ չլինենք, մենք մեր թշնամու հետ հաշվի չենք նստելու»։

Կարեն Վարդանյանի խոսքերը ցույց են տալիս, որ սփյուռքահայության ուժը միայն ֆինանսական աջակցությունը չէ։ Այն կարող է դրսևորվել նաև կառավարման, կրթության և ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Նրա շեշտադրումը՝ «հայրենիքի շահը ներկայացնելը», ընդգծում է, որ բարեգործությունն ու բիզնեսը կարող են և պետք է ծառանան ազգային նպատակներին։ Գլենդելի օրինակը, որի զարգացումն ու վերակառուցումն իր մեծ մասով պայմանավորված է հայերի ներդրումներով, հիշեցնում է, թե ինչպես կարող է համայնքի համախմբվածությունը փոխել ամբողջ միջավայրը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
Դիտվել է 3384անգամ
Վերջին լուրեր