Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հոկտեմբեր / 2025 : 16-23

Շիացու մեթոդը՝ հոգեբանական հավասարակշռության բանալին. Հայկ Մարկոսյանի հյուրն է Արման Մանուկյանը

Հայկ Մարկոսյանի հեղինակային Armenian Podcast-ի հերթական հյուրը Շիացու մերսման մեթոդի հեղինակ Արման Մանուկյանն է։ Զրույցը կենտրոնացած էր առողջության պահպանման, հոգեբանական հավասարակշռության, ինչպես նաև մասնագիտական ինքնազարգացման թեմաների շուրջ։ Մանուկյանը պատմեց իր հեղինակած մեթոդի ձևավորման, արևելյան փիլիսոփայության ազդեցության և ոլորտում անհրաժեշտ սկզբունքների մասին։

Արման Մանուկյանի խոսքով՝ մարզիկների հաջողությունը միայն ֆիզիկական պատրաստվածությամբ չի որոշվում․

«Մարզիկների համար շատ կարևոր է ֆիզիկական պատրաստությունը, տակտիկաներին տիրապետումը և հոգեբանական հավասարակշռությունը։ Իմ հեղինակած Շիացու մեթոդի մեջ առաջնային տեղ է զբաղեցնում հոգեբանական մոտեցումը։ Այն արդյունավետ է թե հոգևոր ներդաշնակության, և թե ինքդ քեզ ճիշտ կառավարելու համար»։

Նա նաև անդրադարձավ արևելյան մտածողությանը, որը մարդու առողջությունը կապում է բնության տարերքների հետ․

«Արևելքում մարդու առողջության գրավականը կապում էին հենց տարերքների հետ։ Ամեն մի օրգան համակարգ կապել են մի տարերքի հետ։ Կրակը, օրինակ՝ սիրտն է, և բոլորը իրար հետ փոխկապակցված են»։

Մանուկյանը շեշտեց, որ մասնագետների համար միայն գիտելիքը բավարար չէ․

«Այս ոլորտի մասնագետների համար շատ կարևոր է ինքնակրթությամբ զբաղվելը, վերապատրաստվել և ստացած գիտելիքները անպայման փորձով կատարելագործել։ Գիտելիքը միայն բավական չէ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Դիտվել է 1474անգամ
Վերջին լուրեր