Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2025 : 16-20

Աննա Նուրիջանյանը՝ հայրենադարձության, սիրո և մարդու արժեքի մասին

Անուշ Զոհրաբյանը Ելակետի տաղավարում հյուրընկալել է դերասանուհի Աննա Նուրիջանյանին, ով անկեղծ զրույցի ընթացքում խոսեց հայրենադարձության, հայերենի և մարդկային արժեքների մասին։


«Ես միշտ իմացել եմ, որ հետ եմ վերադառնալու։ Ես շատ եմ ուզում, որ երեխաներս հայերեն գրել, կարդալ սովորեն, երբեք տարբերություն չդնեն Հայաստանի հայերի և ԱՄՆ-ի հայերի միջև։ Հայերեն խոսելը, հայերեն մտածելը բոլորիս համար կարևոր նշանակություն ունի»,- նշել է դերասանուհին՝ ընդգծելով ազգային ինքնության պահպանման կարևորությունը։

Նուրիջանյանը նաև պատմել է, թե ինչպես է փորձում շփվել հասարակ մարդկանց հետ՝ նրանց մեջ գտնելով կյանքի իսկական իմաստը.

«Երբեմն ես տեսնում եմ այգում զբոսնող, բակում նարդի խաղացող մարդկանց, մոտենում եմ ուղղակի ծանոթանալու իրենց հետ, որովհետև հասարակ մարդու իմաստությունն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան որևէ բեմադրված իրավիճակում մարդկանց հետ շփումը։»

Խոսելով մարդկային փոխհարաբերությունների և սիրո դերի մասին՝ դերասանուհին հավելել է.

«Բացի մասնագիտական հմտություններին տիրապետելը, շատ կարևոր է դիմացինին արժևորել որպես մարդ։ Աշխարհը հիվանդանում է սիրո պակասից։ Մարդն առողջանում է, երբ դու փորձում ես նրան հասկացնել, որ նա հասարակության համար կարևոր է, և բարձր ինքնագնահատական ունենալը արդեն առողջ լինելու մի մաս է։»

Զրույցը տաղավարում լի էր հոգևոր և մարդկային շեշտադրումներով՝ ընդգծելով այն միտքը, որ յուրաքանչյուր մարդու կարևորությունը սկսվում է նրա ներքին արժանապատվությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Դիտվել է 1301անգամ
Վերջին լուրեր