Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2025 : 17-19

Դուբայը դարձել է աշխարհի ամենագրավիչ քաղաքը հարուստների համար

Դուբայը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաքը բարձր եկամուտ ունեցող անձանց համար՝ ըստ անշարժ գույքի համաշխարհային միջնորդական ընկերություն Savills Plc-ի կազմած վարկանիշի։

Փորձագետները վերլուծել են 30 գլոբալ մեգապոլիսների գրավչությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական, հարկային և իրավական գործոններ։ Դուբայի առաջատար դիրքը պայմանավորված է մի շարք հանգամանքով՝

- ժառանգության և կապիտալի աճի հարկերի բացակայությամբ,
- զարգացած ենթակառուցվածքներով և բարձր անվտանգության մակարդակով,
- ինչպես նաև՝ աշխարհի քաղաքների մեջ ամենամեծ թվով միջազգային դպրոցների առկայությամբ։

Ավելին՝ ԱՄԷ-ի «ոսկե վիզայի» ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ տասնամյա բնակության իրավունք և հարկային արտոնություններ՝ 2 մլն դիրհամի (մոտ 544.5 հազար դոլար) ներդրման դիմաց։ Savills-ի վարկանիշում երկրորդ տեղում է Նյու Յորքը, որը աչքի է ընկել բարենպաստ բիզնես միջավայրով, հարկային ճկունությամբ և աշխարհաքաղաքական կայունությամբ։

Ի տարբերություն դրանց՝ Լոնդոնը, թեև բարձր է գնահատվել կյանքի որակի տեսանկյունից, զիջել է դիրքերը՝ Մեծ Բրիտանիայի խիստ հարկային քաղաքականության պատճառով, ինչը հանգեցրել է էլիտար անշարժ գույքի պահանջարկի նվազման։

Ըստ Savills-ի տվյալների՝ աշխարհի ընդհանուր բարեկեցության մակարդակը վերականգնվում է 2022-ի անկումից հետո, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ցուցաբերում է աճի ամենաբարձր տեմպերը․ միայն 2024-ին ավելացել է ավելի քան 680 հազար նոր դոլարային միլիոնատեր, ապահովելով 1.2% համաշխարհային աճ։
Դիտվել է 804անգամ
Վերջին լուրեր