Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Նոյեմբեր / 2025 : 17-39

Մի ուսանողի պատմությունը, ով ապացուցեց, որ «անհնարին» գոյություն չունի

Ամերիկայի Կոլումբիայի համալսարանի մաթեմատիկայի դասին մի ուսանող թեթև գլխաթեքվեց և քնեց։ Երբ արթնացավ, տախտակին տեսավ երկու բարդ խնդիր և մտածեց, թե դրանք տնային են։ Տանը սկսելով լուծել՝ նա հասկացավ, որ դրանք չափազանց դժվար են, բայց չհանձնվեց․ օրեր շարունակ ուսումնասիրեց գրականություն և ի վերջո լուծեց։

Հաջորդ դասին ուսանողը զարմացավ, երբ դասախոսը չխոսեց առաջադրանքների մասին։ Նա հարցրեց՝ ինչու չեն ստուգում տնայինները։ Դասախոսը ժպտաց ու պատասխանեց․

— Դրանք ընդամենը անլուծելի խնդիրների օրինակներ էին։ Դրանք դեռ ոչ ոք չի լուծել։
Ուսանողը հանգիստ ասաց․
— Բայց ես դրանք լուծել եմ։

Նրա աշխատանքը իսկապես ճանաչվեց գիտական հանրության կողմից, իսկ չորս գիտական հոդվածները մինչ օրս պահվում են համալսարանում՝ որպես ապացույց մարդկային կամքի ուժի։

Այս պատմությունը հիշեցնում է՝ երբեմն հաջողությունը գալիս է հենց այն պատճառով, որ մենք պարզապես չգիտենք, թե ինչն է «անհնարին»։ Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ չեք կարող։ Եթե հավատաք ինքներդ ձեզ ու չհանձնվեք, կարող եք հասնել ամեն ինչի։
Դիտվել է 1649անգամ
Վերջին լուրեր