24 / Նոյեմբեր / 2025 : 15-41
Հայուհին հաղթել է «Mrs Planet 2026» գեղեցկության մրցույթում՝ ծածանելով Հայաստանի դրոշը
Բուլղարիայում բնակվող մոդել, հայուհի Մանիտա Վարդանը հաղթող է ճանաչվել «Mrs Planet» համաշխարհային գեղեցկության մրցույթում, որի եզրափակիչը տեղի է ունեցել 30 երկրների մասնակիցների միջև։
Միջոցառումն անցկացվել է Մարմարա ծովի ափին և ներառել է հինգ հիմնական փուլ՝ «Կանաչ մոլորակ», ազգային տարազներ, տաղանդներ, երեկոյան զգեստներ, ինչպես նաև ժյուրիի հետ պաշտոնական հարցազրույց։ Ժյուրիի առջև Մանիտան ցուցադրել է իր դիրքորոշումը՝ ներկայացնելով ուղերձ. «Երբեք մի՛ մոռացեք ձեր արմատները, ձեր արյունը, ձեր հայրենիքը և ձեր Աստծուն»։
«Տաղանդ» փուլում Մանիտան ներկայացրել է ոչ միայն սեփական հագուստի մոդելային գիծը, այլև իր կողմից ստեղծված նկարները։ Նրա մոդելային գիծը կոչվում էր «Հայ մարտիկ կինը»։ Հաղթելու դեպքում իր ծրագրի մասին հարցին՝ Մանիտան պատասխանել է, որ ակտիվորեն կաշխատի միջազգային հարաբերությունների, բարեկամության և ազգերի միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ։
Նրա ազգային տարազը, որը Հայաստանից էր ուղարկվել, զարդարված էր ավելի քան 3 կիլոգրամ ընդհանուր քաշով արծաթյա զարդերով։
Մանիտա Վարդանը հաղթանակ է բերել Հայաստանին՝ ներկայացնելով իր երկիրը պատվով և հպարտությամբ։ Նա նշել է, որ այս թագը Հայաստանի համար առաջին, բայց ոչ վերջինն է լինելու։
Հիշեցնենք, որ ծագումով հին հայկական տոհմից, ծնված և մեծացած Բուլղարիայում՝ Մանիտան ներկայումս կրում է «Միսիս Հայաստան ԵՄ 2025» տիտղոսը, որը ստացել է Եվրոպայի Հայերի Միությունից։ Նա 37 տարեկան է և ութամյա դստեր մայր, որն առանձնահատուկ երաժշտական շնորհ ունի։ Մանիտան սիրում է ճամփորդել և ուսումնասիրել աշխարհի ժողովուրդների մշակույթները։ Նա հայկական ուտեստների գիրք է հեղինակել և շահել հեռուստատեսային խոհարարական մրցույթը՝ ներկայացնելով մաքուր հայկական ճաշատեսակներ։ Հայկական համայնքի հետ նրա կապը մշտապես առաջնորդող ուժ է եղել ամբողջ կյանքի ընթացքում. նա եղել է ուսուցիչ Պլովդիվի հայկական դպրոցում, որը ինքն ավարտել է մանկության տարիներին։
Դիտվել է
1245անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...


