Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Դեկտեմբեր / 2025 : 16-51

Սպորտի վարպետ Էրիկ Գևորգյանի անկեղծ զրույցը՝ ընտանիքի, սպորտի և ինքնության մասին

Հայկ Մարկոսյանի հեղինակային Armenian Podcast-ի այս թողարկման հյուրն է սպորտի վարպետ և փորձառու մարզիչ Էրիկ Գևորգյանը՝ իր սեփական մարզական ճանապարհի, անձնական փորձառությունների և մարզչական փիլիսոփայության մասին բաց ու անկեղծ զրույցով։

Էրիկ Գևորգյանը պատմում է, որ պարտությունները իր վրա մեծ ազդեցություն են ունեցել և դարձել են հաղթող դառնալու ամենակարևոր դասերը․

«Ես միշտ ավելի շատ եմ սիրել ունեցածս պարտությունները, քան հաղթանակները, քանի որ այդ պարտությունները ինձ սովորեցրել են լինել հաղթող։ Պարտությունների ժամանակ ես հիմնականում միայնակ եմ եղել և կարողացել միայնակ հաղթահարել պարտությունը և ճիշտ մտածելակերպով վերադառնալ մարզումներին․ դա է եղել ինձ համար ամենագլխավոր հաղթանակը»,– ասում է նա։

Մարզիչը խոսում է նաև իր ինքնության ձևավորման մասին՝ ընդգծելով, որ ուզում է ճանաչվել սեփական անունով, ոչ թե միայն հոր՝ Վարդանի որդի լինելու դիմաց․

«Իմ կյանքի արդեն հասուն տարիքում փորձում եմ այնպես ապրել, որ ինձ ճանաչեն որպես Էրիկ Գևորգյան, ոչ թե որպես Վարդանի տղա։ Ես ինձ անվերջ հպարտ եմ զգում հորս տղա լինելու համար, բայց ուզում եմ, որ ինձ միշտ իմ անունով ճանաչեն»,– ընդգծում է նա։

Էրիկ Գևորգյանը անդրադառնում է նաև իր աշխատելաոճին՝ նշելով, որ մարզական գործընթացում կարևոր է ոչ միայն մարզիկի, այլև նրա ընտանիքի հետ կառուցված աշխատանքը․

«Իմ աշխատանքում ես գործ ունեմ երեք տարբեր անձանց հետ՝ երեխայի, նրա հորի և մոր հետ։ Առանձնացնում եմ ծնողներին, որովհետև նրանց հետ մոտեցումը տարբեր է, և շատ կարևոր է հավասարապես բալանսավորել այդ մոտեցումը երեքի նկատմամբ»,– ասում է մարզիչը։

Զրույցը ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
Դիտվել է 1053անգամ
Վերջին լուրեր