Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Դեկտեմբեր / 2025 : 17-56

Ժամանակակից պոեզիա, հայրենիք ու կին. Անուշ Զոհրաբյանի հյուրն է Կարոլինա Բաբայանը

Անուշ Զոհրաբյանի հեղինակային հաղորդման այս թողարկման հյուրը հաղորդավարուհի և ասմունքող Կարոլինա Բաբայանն էր։ Զրույցը անդրադարձավ մի շարք թեմաների, այդ թվում՝ ժամանակակից գրականությանը, հայրենիքի հետ կապվածությանը և կնոջ դերին հասարակությունում։

Կարոլինա Բաբայանը պատմեց, որ իր ստեղծագործական ծրագրում ներառել է ժամանակակից բանաստեղծների գործեր՝ կարևորելով դրանց անմիջական և ներկային մոտ լինելը․

«Ես իմ ծրագրում ընդգրկել եմ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ, որովհետև դրանք մեր կյանքի մասին են։ Դրանք ավելի ազատ և հասկանալի են ունկնդրողին։ Այն ինչ բարդ է, վախեցնում է մարդկանց, իսկ թեթև գործերն ավելի հեշտ են ընկալվում»,– ասաց նա։

Զրույցի ընթացքում Կարոլինան անդրադարձավ նաև Երևանի հանդեպ ունեցած յուրահատուկ կապին․

«Երևանն ինձ համար ուղղակի քաղաք չէ, որտեղ ես ծնվել եմ, ունեմ լավ հիշողություններ։ Սա ինձ համար մի տեղ է, որտեղ իմ հոգին ուրիշ կերպ է ապրում, իմ սիրտն ուրիշ կերպ է խփում»,– նշեց նա։

Հաղորդման կարևոր թեմաներից մեկը կնոջ դերն ու նրա ուժն էր։ Կարոլինա Բաբայանը ընդգծեց, որ աշխարհի տարբեր վայրերում, բոլոր կանայք ունեն ընդհանուր պահանջներ և մարտահրավերներ․

«Ամեն կին յուրահատուկ է․ յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, իր պատմությունը և իր փորձությունները, բայց՝ անկախ ազգությունից, բոլոր կանայք ունեն նույն պահանջները։ Այն աշխարհում, որտեղ կինն իր ուսերին ահռելի ծանրություն է կրում, ահռելի մեծ ուժի տեր է, նա ապացուցում է, որ կարող է անել ամեն ինչ։ Եվ նա կարող է դա անել ինքնուրույն»,– ասաց նա։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
Դիտվել է 1287անգամ
Վերջին լուրեր