22 / Մայիս / 2020 : 16-33

 
Հնարավոր է, ինչպես պատերազմի ժամանակ, վերցնենք նրանց, ովքեր բուժման շանս ունեն․ Արսեն Թորոսյան
 

Մենք հնարավոր է գնանք խորը սորտավորման: Այս մասին ՀԽ-ի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին:

«Օրինակ՝ խորը սորտավորումը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք, որ փրկվելու շանս ունեն: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք: Կարիքը կլինի թվերի աճի դեպքում»:

 
«Եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն խորը սորտավորման: Ես չեմ կարծում, թե դա այդպես կլինի, քանի որ բոլոր հիվանդներն ամեն դեպքում ստանում են բուժօգնություն: Նրանք պարզապես պառկած չեն հիվանդանոցներում: Դա մեզ բավականին լավ հաջողվում է:

Ցավոք նույնիսկ հիմա մեզ ուշացած դեպքեր հանդիպում են, երբ մեզ դիմում են, մենք չենք կարողանում որևէ բան անել, չենք կարողանում փրկել, նա մի օր հետո մահանում է: Դրա համար չեմ կարծում, եթե թիվը մնա այսպես խորը սորտավորման կարիք կունենա»,- նշեց Թորոսյանը։

Դիտվել է 38941անգամ
Վերջին լուրեր