Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Դեկտեմբեր / 2025 : 17-19

Ինչու՞ են ամենաառատաձեռնները ոչ միշտ ամենահարուստները․ Իրինա Փահլևանյանի դիտարկումները

Անուշ Զոհրաբյանի հեղինակային հաղորդման այս թողարկման հյուրը ֆոնդհայթայթման փորձագետ Իրինա Փահլևանյանն էր։ Զրույցի ընթացքում նա խոսեց բարեգործության իրական իմաստի, համաշխարհային առատաձեռնության միտումների, ինչպես նաև Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Իրինա Փահլևանյանը նշեց, որ բարեգործությունը չի սահմանափակվում միայն նյութական մեծ հնարավորություններով․

«Պարտադիր չէ լինել մեծահարուստ՝ բարեգործություն անելու համար։ Բարեգործությունը հենց բարի գործելն է․ մենք ցանկացած օր, ցանկացած ժամի կարող ենք որևէ բարի գործ անել։ Ավաղ, ցավալի է, որ մեր հասարակությունում բարությունը երբեմն շփոթում են խեղճության կամ թուլության հետ, երբեմն նույնիսկ չեն հավատում դրան»,– ասաց նա։

Խոսելով համաշխարհային վիճակագրության մասին՝ փորձագետը ներկայացրեց հետաքրքիր դիտարկումներ առատաձեռնության մակարդակների վերաբերյալ․

«Վերջին առատաձեռնության ցուցչի համաձայն՝ ամենաառատաձեռն երկիրը Նիգերիան է, իսկ ամենաառատաձեռն մայրցամաքը՝ Աֆրիկան, որովհետև նրանք միշտ ստացող են եղել և հասկանում են դրա կարևորությունը։ Ամենաքիչ առատաձեռն երկրների թվում է Ճապոնիան․ այսինքն՝ որքան զարգացվածությունը շատ է, այնքան մարդիկ ավելի քիչ առատաձեռն են»,– նշեց փորձագետը։

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև Սփյուռքի խնդիրներին և աջակցման անհրաժեշտությանը․

«Հիմա Սփյուռքը ևս ունի մեր օգնության կարիքը։ Եթե մենք ասում ենք, որ Հայաստանում էլ կա հայապահպանության խնդիր, պատկերացրեք, թե Սփյուռքում որքան բարդ է այդ խնդիրը և ինչքան մեծ ռեսուրս է այն պահանջում»,– ընդգծեց նա։

Հաղորդման նպատակն էր ներկայացնել բարեգործության և ֆոնդհայթայթման թեմաները ոչ միայն որպես ֆինանսական գործընթաց, այլ որպես արժեքային և հասարակական պատասխանատվության դրսևորում։
Դիտվել է 3337անգամ
Վերջին լուրեր