Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Դեկտեմբեր / 2025 : 15-46

«Մեդիա Ասոցիացիա» ընկերությունը մրցանակ շնորհեց «ԷկոՎիլ» արևային ընկերությանը

Բնապահպանությունն այլևս ապագային վերաբերող հարց չէ, այլ մեր ներկան է և մեր համատեղ օրակարգը։

Օրերս Երևանում տեղի ունեցավ բնապահպանական հետաքրքիր ձևաչափով եզակի մի մրցանակաբաշխություն, որը «ԷկոՎիլ» ընկերության կանաչ մտածողության արտացոլումն էր։

«Այսօր ներկայացնում ենք նաև մեր նոր պրդուկտը՝ «Arega» կուտակիչները, որոնք կօգնեն վերականգնվող էներգիայի պահպանման, ինչպես նաև Հայաստանում՝ արևային էներգետիկայի զարգացման գործում», - նշեց «Էկովիլ» արևային ընկերության գլխավոր հիմնադիր-տնօրեն Վարդան Հովսեփյանը։

«Media Assosiation»-ը «ԷկոՎիլ» ընկերությանը հանձնեց շորակալագիր՝ արդյունավետ համագործակցության և բնպահպանական ոլորտում ընկերության ունեցած ներդրումների համար։

«Այս մրցանակաբաշխությունը կարևոր հարթակ է ցույց տալու համար, որ բիզնեսը, մեդիան և հասարակությունը կարող են միասին ձևավորել մեր վաղվա կանաչ ապագան»- նշեց «Media Assosiation»--ի տնօրեն Անուշ Զոհրաբյանը։

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև գործընկեր «UTS» ընկերությունը։ Բիզնեսի զարգացման պատասխանատու Ռուբեն Գևորգյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությունը ցույց է տալիս, թե ինչպես՝ անկախ ոլորտից, ցանկացած սուբյեկտ կարող է իր ներդրումն ունենալ մեր երկրում բնապահպանության զարգացման համար։

Մրցանակաբաշխության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Դիտվել է 528անգամ
Վերջին լուրեր