21 / Հունվար / 2026 : 16-04
Սերն է բացարձակ երջանկության հիմքն ու զորությունը. Անի Զաքարյան
Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հեռուստամեկնաբան Անի Զաքարյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը խոսքի կարևորության,գիրք կարդալու անհրաժեշտության, հեռուստատեսության կախարդական աշխարհի և երազանքների մասին:
-Ի՞նչ դեր ունի խոսքը Ձեր կյանքում։
- Ընդհանրապես իմ դասախոսությունների ու բանախոսությունների ժամանակ ես մի միտք եմ փորձում ներավղվրկել ինձ լսողների սրտում ու մտքում, որ մեր խոսքն ազդում է մեր ԴՆԹ-ի վրա: Ուստի այն որոշիչ դեր ունի մեր կյանքի, մեր տեսակի, մեր ձևի, մեր որակի, մեր լինելու կերպի հարցում, անգամ ՀԱՅՐԵՆԻՔՆ ապրեցնելու հարցում: Յուրաքանչյուր բառ մի առանձին էներգետիկա ունի, և ցավոք սրտի մենք սովոր չենք, որ անգամ ԲԱՌԵՐՆ է պետք ընտրել խոսելիս: Որովհետև բառերով, խոսքով կարելի է և՛ սպանել, և՛ ապրեցնել: Սա խոր պատասխանատվություն է ենթադրում, ու գուցե փոքր-ինչ վախենալու է թվում, և նախընտրելի է լինել ավելի շատ անպատասխանատու, քան պատասխանատու, բայց մենք ճակատագրեր ենք փոխում նույնիկս մեկ բառով: Զգույշ ընտրենք մեր բառերը: Խոսքը զորավոր երևույթ է:
-Իսկ գրքե՞րը։
-Վերջին ժամանակահատվածում գեղարվեստական գրքեր չեմ հասցնում կարդալ, փոխարենն ավելի շատ մասնագիտական ու լեզվի հետ կապված գրքեր եմ կարդում, հատկապես «Հայի բառարանի» ստեղծման աշխատանքների հետ կապված մեծ քանակությամբ բառարաններ ենք ուսումնասիրել թիմակիցներիս հետ: Հիմա էլ շնչառության մասին մասնագիտական գիրք եմ պատրաստում, և կարդալու, ուսումնասիրելու շատ նյութ կա: Իմ խելագար գրաֆիկի մեջ փորձում եմ տեղավորել ամեն բան այնպես, որ ոչինչ չտուժի: Թեև շաատ եմ սիրում կարդալ ընդհանրապես, դա մի առանձին թերապիա է՝ նորով լցվելու, նորը տեսնելու, ինքդ քեզ ճանաչելու, աշխարհն այլ լույսի ներքո տեսնելու... Կախարդական աշխարհ է գիրքը: Կարդալ է պետք, ոչ թե համացանցում գրված դմբո նյութեր, այլ ԳՐՔԵՐ, ԳՐՔԵՐ ու ԳՐՔԵՐ...
-Դրանց լրացնու՞մ են թատրոնը,կինոն և երաժշտությունը։
- Գրաֆիկիս պատճառով չեմ հասցնում շատ լինել թատրոններում, համերգասրահներում, թեև դրա կարիքն ունեմ միշտ, քանի որ Թատերականում եմ սովորել, ու թատրոնը հատկապես անսահման հոգեհարազատ աշխարհ է: Այդուհանդերձ երաժշտությունն իմ կյանքում անհավանական մեծ տեղ ունի, քանի որ նախ երաժիշտների ընտանիքում եմ ծնվել, մեծացել: Ինքս ստացել եմ երաժշտական կրթություն դպրոցական տարիներին, քույրս էլ երգչուհի է: Ես նվագում եմ դաշնամուր, կիթառ, և մեր ընտանեկան երեկոներն անցնում են երաժշտությամբ ողողված: Մի խոսքով, երաժշտությունն իմ կյանքի բոլոր շերտերում է...
-Ինչպե՞ս մուտք գործեցիք հեռուստատեսության կախարդական աշխարհ։
-Հեռուստատեսություն մուտք գործելու միամիտ երազանքս Աստված էնքան գեղեցիկ ճանապարհով իրականացրեց: Դեռ 5-6 տարեկանում հանդեսներ էինք անում բակում, ու ես միշտ հաղորդավարն էի լինում: Հետո ,երբ Թատերական ինստիտուտ ընդունվեցի ու հենց հաղորդավարության բաժին (այդ տարի էր բացվել կուրսը), հասկացա, որ ճակատագիր գոյություն ունի: Եվ մենք միշտ գիտենք, թե ինչ ենք ուզում կյանքից, միայն թե վախենում ենք խոստովանել ինքներս մեզ: Թատերական ընդունվելուս որոշումը միայնակ եմ կայացրել, ու բոլորից թաքուն ընդունվել, այն էլ անվճար: Հետո արդեն Աստված ձեռքիցս բռնած տարել է քայլ առ քայլ: Մի բան է հստակ. երբ մենք գտնում ենք մեր առաքելությունն իրագործելու ճիշտ ուղին, մեր առջև բացվում են բոլոր լուսավոր դռները: Իհարկե, դժվարություններ ևս եղել են, լացով ու ճնշված սրտով պայքար, անքուն գիշերներ, հավատի և վստահության կորուստ, բայց դրանք խիստ ժամանակավոր են լինում, չէ՞ որ քո կատարած աշխատանքից ստացած հաճույքը լիարժեք լցնում ու հագեցնում է սիրտդ: Եվ այստեղ փառասիրության մասին չէ խոսքը, այլ իսկապես կատարած աշխատանքով լիանալու, բավարարվելու: Առաջին անգամ հեռուստատեսություն մտել եմ 18 տարեկանում՝ Հանրային հեռուստաընկերություն, ուղիղ եթերում հյուր եմ եղել որպես ուսանող, ու գիտեի, որ վերադառնալու եմ իբրև մասնագետ: Կյանքը հրաշալի երևույթ է, մեզ կարող է այնպիսի անակնկալներ մատուցել, որ անկարելի է պատկերացնելն անգամ: Բայց հոգով-սրտով-մտքով միշտ պատրաստ լինել է պետք այդ հրաշքներին:
-Ինչպիսի՞ն է սիրո Ձեր բնորոշումը։
- Սերը... Ահավոր բարդ է բացատրել սերը: Ես կվախենամ մեկ կամ երկու ԲՆՈՐՈՇՈՒՄ տալ: Սերն աստվածային պարգև է, ամեն սրտի տրված չէ: Աստվածաշնչյան Կորթացիս 13-րդ գլխում ամեն ինչ հրաշալի ձևակերպված է...
Եվ երանելի կլիներ, եթե բոլորս խորությամբ ապրեինք այդ Սերը: Բայց հիմա ամեն ինչ մի տեսակ մակերեսային է դարձել, այդ թվում և սերը...
Ժամանակավոր բնույթ է կրում, ոչինչ իր տեղում չէ, ոչ ոք իր տեղում չէ... Այս ամենի մեջ ես միշտ սիրում եմ...
Ինքս ինձ...
Տղայիս...
Ծնողներիս...
Ընկերներիս..
Աշխարհը...
Կյանքը...
Հենց այս պահը...
Սերն է բացարձակ երջանկության հիմքն ու զորությունը...
-Երբևէ կգնա՞ք «կորցրած սիրո» հետքերով։
- Սերը կորցնել հնարավոր չէ, որովհետև այն մեր ներսում է ապրում՝ ՄԵԶ ՀԵՏ: Իսկ այ մարդկանց «բաց թողնելը» նորմալ է: Հետևից գնալ պետք չէ: Պետք լինի, ինքը կգա
-Ինչի՞ նշան է խանդը։
-Խանդը պարապության նշան է Մարդը, որ զբաղված չէ, և մտքում քամիներ են թևածում, ինքն իրեն զբաղեցնելու համար ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ խանդելու: Ուստի, զբաղեցրեք ձեզ, մարդիկ, զբաղեցրեք ձեզ իրական գործերով: Ստեղծագործելով, կարդալով, նոր բան սովորելով, փող աշխատելու նոր միջոցներ հայթայթելով, կյանքն ամեն ինչի մասին է, բայց ոչ խանդի: Սիրեք կյանքն ու ինքներդ ձեզ, շատ սիրեք...
-Բոլո՞րն ինքնակործանման հակում ունեն։
- Էս հարցն ահավոր վախենալու է: Բայց իմ ցինիզմն ինձ թույլ չի տալիս լուրջ պատասխան գրել: Մարդ արարածն ահավոր վառ երևակայություն ունի, ու ստացվում է, որ և՛ դրական իմաստով, և՛ բացասական իմաստով կարող է մեր կյանքը փոխել այդ երևակայությունը: Ու մենք ենք ընտրում, անդադար ընտրում: Երևի մեզ ընտրություն կատարել պետք է նախ սովորեցնեն տանը, մանկապարտեզում, դպրոցում: Որովհետև մենք շատ հարցերում ընտրություն ենք կատարում՝ չգիտակցելով կամ զգացմունքների, հույզերի ճնշման տակ: Իսկ ընտրություն մենք կատարում ենք ամեն ակնթարթում: Եւ յուրաքանչյուր ընտրություն որոշիչ է, մեր կյանքի ընթացքն է ձևավորում:
-Ովքե՞ր են վերափոխում աշխարհը։
- Աշխարհը վերափոխում են ինձ նման խելառները)) Առանց ինձ նմանների կյանքը կլճանա: Ստեղծել, ստեղծագործել, արարել է պետք անընդհատ նոր ոգով, նոր հավատով, նոր սիրով... Չընկրկելով, չնահանջելով, չվհատվելով: Դիվանագիտություն բառը շատ դժվարությամբ եմ ես սկսել հասկանալ, որովհետև ինքս շատ ուղղախոս եմ, ու նաև ուղղաԳՈՐԾ)) խոսքս գործի վերածելու հատուկ տաղանդ ունեմ: Ու դա համարում եմ իմ լավագույն առանձնահատկություններից մեկը: Տատիկիս եմ նման այս հարցում, և որի համար շնորհակալ եմ իրեն:
-Ու՞ր են Ձեզ տանում Ձեր երազանքները։
-Իմ երազանքներն ինձ տանում են հայի ակունքներ... Ես իմ յուրաքանչյուր ողով եմ զգում հային՝ մեր էությունը, մեր զորությունը, մեր բացերը... Ամեն ինչ լրացնելու ենք...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
2124անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...


