Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` խնդիրներ են առաջացել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար դիմումների լրացման գործընթացում:
Դիմումներն անձամբ լրացնելու անհնարինությամբ պայմանավորված՝ վերոնշյալ քաղաքացիների համար դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնեն ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N430-Ն որոշմամբ հաստատված դիմումի ձևը (Ձև 1)՝ հստակ նշելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության այն տարածքային ստորաբաժանումը, որտեղ հաշվառված է դիմողը, ազգանունը, անունը, հայրանունը, ամիս ամսաթիվը, ստորագրեն էլեկտրոնային տարբերակով (օրինակ՝ PAINT ծրագրի միջոցով ստեղծել համապատասխան ստորագրությունը և այն տեղադրել կից ներկայացվող դիմումի՝ ստորագրության համար նախատեսված միջակայքում):
Լրացված դիմումները՝ կից փաստաթղթերի լուսապատճենների հետ միասին պետք է մինչև հունիսի 1-ը ուղարկվեն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին (900018003401) փոխանցումները կարող են կատարվել էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /+37410/ 29-45-84 հեռախոսահամարով: