Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունվար / 2026 : 15-42

Հայոց բանակի ակունքներում. Վազգեն Սարգսյանի հզոր պատգամները

Հունվարի 28-ին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը նշում են Հայոց բանակի կազմավորման տոնը։ Սա լոկ օրացուցային ամսաթիվ չէ, այլ պետականության վերածննդի, կամքի և հավաքական ուժի խորհրդանիշ։ Այս տոնի հիմքում ընկած է մի անհատի անուն, ում կերպարն անբաժանելի է հայկական զինուժի ստեղծման ու կայացման տարեգրությունից․ նա հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն է։

Վազգեն Սարգսյանի ներդրումը բանակաշինության գործում դուրս է սոսկ կազմակերպչական աշխատանքի սահմաններից։ Նա էր այն շարժիչ ուժը, ով կարողացավ երեկվա կամավորական ջոկատներից կերտել կանոնավոր, մարտունակ և հաղթանակած բանակ։ Սպարապետի տեսլականն ու անկոտրում հավատը սեփական ուժերի հանդեպ դարձան այն հիմնասյուները, որոնց վրա բարձրացավ մեր պետականության անվտանգության երաշխավորը։

Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ Ելակետ լրատվականը կիսվում է Սպարապետի 10 հզոր պատգամներով, որոնք հավերժ կմնան հայով պատմության անջնջելի մաս։
1. Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է:

2. Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:

3. Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ՝ որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

4. Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։

5. Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ:

6. Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը:

7. Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

8. Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին և երեխաներին, այդ երկուսն են անպաշտպան:11. Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

9. Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:

10. Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է:
Դիտվել է 312անգամ
Վերջին լուրեր