Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունվար / 2026 : 18-00

«Ուժեղ բանակը ձևավորվում է ոչ միայն դիրքերում, այլև թիկունքի միասնականությամբ, նվիրումով ու հավատով»․ Հայկ Մարկոսյան

Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի հայրենակիցներ,
Հունվարի 28-ը պարզապես տոն չէ, այլ՝ հպարտության, արժանապատվության և պաշտպանված հայրենիք ունենալու զգացում: Այսօր յուրաքանչյուր հայ պետք է խոնարհվի սիրո և նվիրման առաջ, որ կոչվում է Հայոց բանակ։
Աշխարհի որ անկյունում էլ ապրենք, Հայոց բանակը մեզ համար մնում է անփոփոխ արժեք, քանի որ, անկախ բնակության վայրից, այն աշխարհասփյուռ հայության միակ ու անփոխարինելի հայրենիքի ողնաշարն է, անվտանգության հենասյունը և ազգային արժանապատվության իրական պահապանը։

Դրսում ապրելով՝ բանակի արժեքը ավելի հստակ ես զգում։ Հեռավորությունը օգնում է հասկանալ, թե որքան կարևոր է ունենալ սեփական զինվոր, սեփական սահման պահող բանակ։ Բանակ, որը հայրենիքը պաշտպանում է ոչ միայն զենքով, այլև՝ հավատով, նվիրումով և պատմության խորքերից եկող անսակարկելի համոզմունքներով։

Այսօր Հայոց բանակի ուժը, առաջին հերթին, ռազմական ոգու մեջ է. սակայն անհրաժեշտ է նաև ժամանակին համընթաց քայլելու կարողություն։ Մեր զինվորի կամքը պետք է համադրված լինի նոր մտածողության, նոր տեխնոլոգիաների և ինովացիոն լուծումների հետ։ Ժամանակակից բանակը ձևավորվում է այնտեղ, որտեղ դասական խիզախությունը միանում է ժամանակակից գիտելիքին, ճշգրիտ հաշվարկին և շարունակական զարգացմանը։ Միայն այդ համադրությամբ կարող ենք ունենալ պաշտպանունակ, դիմակայուն և ապագային մարտահրավերներին դիմակայելու պատրաստ բանակ։

Մեր պարտքն է՝ անկախ բնակության վայրից, կանգնել բանակի կողքին ոչ միայն խոսքով, այլ գործով։ Ուժեղ բանակը ձևավորվում է ոչ միայն դիրքերում, այլև թիկունքի միասնականությամբ, նվիրումով ու հավատով:

Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը։
Խոնարհումս՝ կանգուն և ընկած բոլոր հերոսներին։
Թող ուժը, արժանապատվությունն ու խաղաղությունը լինեն մեր հայրենիքի մշտական ուղեկիցները։

Հայկ Մարկոսյան, Հայկական տեղեկատվական կենտորի (AIC) և Media Association-ի հիմնադիր
Դիտվել է 755անգամ
Վերջին լուրեր