Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Փետրվար / 2026 : 17-42

«Իմ առաջին աշխատանքը թատրոնն է, մնացած բոլոր աշխատանքները գալիս են լրացնելու թատրոնի ազատ ժամանակը»․ Արաքսյա Մելիքյան

«Comment Story» հաղորդաշարի հյուրն էր դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, ով զրույցի ընթացքում անդրադարձել է իր ստեղծագործական կյանքում թատրոնի և կինոյի ունեցած առանցքային նշանակությանը։ Դերասանուհին խոսել է նաև մասնագիտական գործունեությունն ու անձնական կյանքը համատեղելու նրբությունների, ինչպես նաև սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող հանրային արձագանքների և մեկնաբանությունների մասին։

«Իմ առաջին աշխատանքը թատրոնն է, մնացած բոլոր աշխատանքները գալիս են լրացնելու թատրոնի ազատ ժամանակը»,- նշեց Արաքսյա Մելիքյանը։

«Ես մի անգամ եղել եմ «Կիսաբաց լուսամուտներ»-ի հյուր և հետո խնդրել, աղաչել եմ, որ ինձ էլ հյուր չկանչեն։ Ես լաց եղա, ինձ էր հոգեբան պետք։ Ես ինչպե՞ս պիտի խորհուրդ տամ այդ կնոջը, եթե ես ինքս խորհրդի կարիք ունեմ»,- կիսվեց դերասանուհին՝ խոսելով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասին։

«Գերհոգատարությունից են ծնվում «թագավոր» ամուսինները և զոհ կանայք, իսկ եթե մարդիկ ազատ են լինում և ամեն մեկը սկսում է իր բնավորությունը ցույց տալ, ի վերջո, անհատներ են դառնում, այլ ոչ թե տան թագավորը կամ տան ստրուկը»։

Անդրադառնալով հայ հասարակությանը դերասանուհին նկատեց․

«Արևելյան մտածողությունը այդքան էլ մերը չէ․ դա մեր վրա «կարել են», հագել ենք, սերտաճել ենք, բայց դա մենք չենք։ Կարծում եմ՝ պետք է հայացք հետ նետել, որովհետև մենք իրոք շատ ուժեղ, ձգտող, պինդ և ստեղծագործող ենք եղել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
Դիտվել է 1941անգամ
Վերջին լուրեր