05 / Փետրվար / 2026 : 18-55
Բռնաբարություն, Բաղրամյան հասցե, լրագրողի մահ, 1999թ. Մարիաննա Հակոբյան՝ «Անունները չփոխել»
Անուշ Զոհրաբյանի հեղինակային հաղորդման հյուրն է լրագրող, հեռուստամեկնաբան, գրող Մարիաննա Հակոբյանը, ով ներկայացրեց իր նոր «Անունները չփոխել» գիրքը: «Ես ուզում եմ ընթերցողին ինձ հետ դարձնել քննիչ և ազնիվ ու անկեղծ լինել՝ տալով ամբողջ ինֆորմացիան: Օրինակ՝ ընթերցողը պետք է ունենա նույն ինֆորմացիան, ինչ քննիչը գրքում և նա սկսի ինքը բացահայտել հեղինակի հետ, թե հերոսները ինչպես են ապրում, ինչ է տեղի ունեցել և այս պատճառահետևանքային կապերը ես տալիս եմ:
Խոսելով գրքի սյուժեի մասին, հեղինակը նշեց.
«Գրքի գլխավոր մեսիջը և ուղերձը այն է, որ դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում և դա լինելու է այն, ինչ դու չէիր փնտրում, և մեր կյանքում էլ է հենց այդպես: Լրագրողները շատ հաճախ, գնալով պատմությունների հետևից, իրենք են ընկնում որոշակի պատմությունների և փորձանքների մեջ և փորձում են դա դարձնել հոդված…այս գիրքը թույլ է տալու, որ բոլորը բազմակողմանի նայեն հարցին: Չկան բացարձակ ճշմարտություններ»։
«Կարծում եմ, ամեն մարդ ունի գաղտնիք՝ մեծ թե փոքր, բայց ամեն մարդ ունի մի մութ կողմ, որը պահում է: Եվ դետեկտիվը հենց շեշտադրում է այդ մութ կողմի բացահայտմանը»:
Խոսելով գրքում բարձրացվող գլխավոր թեմաներից մեկի՝ սեռական բռնության մասին, Մարիաննա Հակոբյանը նշեց.
«Ֆիզիկական բռնության մասին շատ է խոսվում, բայց հոգեբանական բռնությունը պակաս վտանգավոր չէ՝ անձին կոտրող, քայքայող, ինքնաոչնչացման տանող, հետևաբար՝ այստեղ նաև խտացված են հոգեբանական բռնության դեպքեր, բայց ես շատ ուրախ եմ, որ կանայք այսօր դարձել են ավելի համարձակ, ինքնավստահ, գնահատում են իրենք իրենց և կյանքի ղեկը իրենց ձեռքն են վերցնում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է
1918անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...


