09 / Փետրվար / 2026 : 16-52
Ազնավուրը Super Bowl-ի բեմում. Bad Bunny-ն պատմություն կերտեց հայ մեծանուն շանսոնյեի ուղեկցությամբ
«Mónaco» երգի հիմքում ընկած է Ազնավուրի ամենաճանաչված գործերից մեկի՝ «Hier Encore»-ի սեմփլը։ Սա նշանակում է, որ Ազնավուրի մեղեդին ոչ միայն հնչել է միլիոնավոր մարդկանց համար, այլև հայ մեծանուն արտիստը պաշտոնապես նշված է որպես երգի համահեղինակ։ Super Bowl-ը, որն ԱՄՆ-ում ունենում է ավելի քան 100 միլիոն դիտող, Ազնավուրի արվեստը հասցրեց նոր սերնդին՝ կապելով դասական շանսոնը ժամանակակից փոփ մշակույթի հետ։31-ամյա Bad Bunny-ն, ով ըստ Spotify-ի տվյալների 2025 թվականին եղել է աշխարհի ամենալսվող արտիստը, պատմություն կերտեց՝ դառնալով առաջին երաժիշտը, ով Super Bowl-ի ընթացքում ողջ ելույթն իրականացրեց բացառապես իսպաներենով։
14-րոպեանոց շոուն իսկական սիրո խոստովանություն էր նրա հայրենի Պուերտո Ռիկոյին։ Բեմի վրա վեր էր խոյացել երգչի հայտնի «casita»-ն (ավանդական պուերտոռիկյան տնակ), որի պատշգամբում պարում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Jessica Alba-ն, Cardi B-ն և Karol G-ն։ Ելույթի ընթացքում նրան միացան նաև Lady Gaga-ն և Ricky Martin-ը, իսկ հատուկ տեսահոլովակներում հայտնվեց Pedro Pascal-ը։
Ելույթը եզրափակվեց հպարտության և միասնության ուժեղ ուղերձով։ Bad Bunny-ն կոչ արեց համախմբվել Ամերիկայի շուրջ և ամրապնդել կապերը Պուերտո Ռիկոյի ու ԱՄՆ-ի միջև։ Այս գլոբալ իրադարձության կենտրոնում հայկական արմատներով ֆրանսիացի լեգենդի ձայնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրական արվեստը սահմաններ և ժամանակ չի ճանաչում։
Դիտվել է
2936անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...


