Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2026 : 19-17


Հաջորդ օրը աչքերս բացեցի ու հայտնի էի. Ծովինար Մարտիրոսյան

"Comment Story" հաղորդման հյուրն էր դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։ Հարցազրույցի ընթացքում քննարկվեց դերասանուհու մասնագիտական ուղին, հանրային ճանաչման հետ կապված մարտահրավերները, ընտանեկան արժեքները և երիտասարդ սերնդի աշխարհայացքը։

1. Հայտնիության և «աստղային հիվանդության» մասին«Հայտնի լինելը և սիրված լինելը, որպես արվեստագետ ճանաչված լինելը շատ մեծ հաջողություն է, բայց պիտի կարողանաս այդ «աստղային հիվանդությունը» քեզնից հեռու պահել: Ինձ համար հաջողությունն այն է, երբ ժողովուրդը կամ ինչ-որ մի տատիկ քեզ ճանապարհին տեսավ, գրկեց, համբուրեց. դա է հաջողությունը․․․Ես երբեք մեծամտության կամ գոռոզության մոլուցքով չեմ տառապել, և փառք Տիրոջը դրա համար»։2. Մասնագիտության և ընտանիքի հանդեպ վերաբերմունքը«Ես իմ մասնագիտությանը վերաբերվում եմ որպես գործի, աշխատանքի: Եթե ինձ Նարեկը ասում է, որ ես չեմ ուզում դու այս տեղում լինես կամ այս ֆիլմում նկարվես, ես նույնիսկ չեմ հարցնում՝ ինչու, ասում եմ՝ լավ, ինչպես կուզես․․․Ես դրան չեմ նայում որպես ինչ-որ բոհեմյան կամ երազանքների մասնագիտության: Ես գնում եմ աշխատանքի, հետո վերադառնում տուն»։3. Նոր սերնդի և նրանց արժեհամակարգի մասին«Երիտասարդները շատ հետաքրքիր են մտածում: Եթե այն ժամանակ մենք կարող էինք 1000 դրամով ելույթ ունենալ ինչ-որ տեղ, ծառ կամ թուփ խաղալ, այսօր երիտասարդին չես կարող այդ գումարով տանել թատրոն կամ կինո : Իրենք գիտեն իրենց արժեքը, իրենց լավ ճանաչում են, հասկանում են՝ որն է ճիշտը, որը՝ սխալը: Իրենք ունեն իրենց արժեհամակարգը, և ես դա ողջունում եմ»։Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 2091անգամ
Վերջին լուրեր