Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2026 : 17-48

«Իմ երազանքն է, որ Հայաստանը այնպիսի երկիր լինի, որտեղ բոլորս ուզենք ապրել, մեծացնել մեր երեխաներին և ցանկացած ճամփորդությունից կարոտով ու սիրով վերադառնալ»․ Վանանե Արարքցյան


Անուշ Զոհրաբյանի հեղինակային հաղորդման հյուրն էր «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Ամփոփելով կառույցի 1,5 տարվա գործունեությունը՝ նա անդրադարձավ իրականացված նախագծերին և ներկայացրեց տարեկան հաշվետվության մանրամասները: Հանդիպման առանցքում էին «Վերնատուն» նախաձեռնությունն ու դրա խորքային նպատակները : Զրույցը վերաբերում էր Հայաստանի զարգացման գործում հիմնադրամի դերին, արժեհամակարգին և այն տեսլականին, որով առաջնորդվում է կազմակերպությունը:

Հարցազրույցի ընթացքում հյուրը նշեց․

«Մեր նպատակն է ստեղծել համայնք՝ նախաձեռնող, նույն արժեքները կիսող և ոչ անտարբեր մարդկանցից, ովքեր կհավաքվեն եզակի փորձառությունների շուրջ և միասին կստեղծեն արժեք մեր ապագայի համար»։

«Իմ հայրը լավագույն օրինակն է եղել ինձ համար, թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը անմնացորդ՝ առանց շատ խոսելու և լուռ ու զուսպ կերպով անելով հայրենանվեր աշխատանք»։

«Ներդրումը միայն շահույթ չի հետապնդում, և այդ ներդրումը մեր հասարակության մեջ է լինում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1722անգամ
Վերջին լուրեր