Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Փետրվար / 2026 : 15-20

«Ինձ համար հայրենասիրությունից առավել կարևոր մի հասկացություն կա՝ հայրենաշինությունը». Սարգիս Գրիգորյան

Անուշ Զոհրաբյանի հեղինակային հաղորդման հյուրն է դերասան Սարգիս Գրիգորյանը: Անկեղծ ու բաց զրույցի ընթացքում դերասանը խոսեց Միացյալ Նահանգներում անցկացրած տարիների, իր հոգեկան վերափոխման և հայրենիք վերադառնալու գիտակցված որոշման մասին: Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ իր ներքին տագնապներին, հոգևոր վերածննդին և այն արժեհամակարգին, որով այսօր առաջնորդվում է Հայաստանում ապրելիս ու արարելիս:

«Միացյալ Նահանգներում բնակվելով՝ ես տեսնում էի, որ շատ-շատերի մեծագույն երազանքը Հայաստան վերադառնալն է»:

«Ես ինձ պետք չէի, ուր մնաց թե հանրությանը պետք լինեի. ես կիսաքանդված, կիսափչացած հոգով մարդ էի, որը լիքը չար բաներ էր մտածում և նյարդային մի կծիկ էր»:

«Գնացի, բժշկվեցի, հետ եկա և աշխարհին ու իմ երկրին այլևս ուրիշ աչքերով նայեցի»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 2585անգամ
Վերջին լուրեր