05 / Մարտ / 2026 : 15-17
Սիրո ամենամեծ դրսևորումը անձնազոհությունն է․ Լուսինե Կոստանյան
Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Լուսինե Կոստանյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը մանկության,կերտած կերպարների,սիրո,հիասթափության և ընթերցանության մասին:
-Ո՞ր հիշողությունն է ձեզ մտովի մանկություն տեղափոխում։
-Բակային խաղերը:Ցավոք, հիմա դա հաճախ հանդիպող երևույթ չէ :Բայց իմ մանկության շատ ուրախ հիշողություններ կապված են հենց այդ խաղերի ու ընկերների հետ:
-Դերասանուհի դառնալը երազա՞նք էր,թե՞ ճակատագրի դիպված։
-Որոշում...
Ես նույնիսկ մի կարգին ներկայացում էլ չէի տեսել, երբ որոշել էի դերասանուհի դառնալ,երբ ծնողներս հասկացան ,որ որոշումս հաստատ է,հայրիկիս հետ սկսեցինք հաճախել տարբեր թատրոններ ,դիտել տարբեր ներկայացումներ,որ հասկանամ ՝ինչ դժվարություններ են ինձ սպասվում)))
-Ի՞նչն է ձեր ներշնչանքի աղբյուրը։
-Սերը իր բոլոր դրսևորումներով:
-Թատրոնը պե՞տք է կրթող ու դաստիարակող լինի։
-Ասում են՝ արվեստը պետք է հանգստացնի անհանգիստին և անհանգստացնի հանգստին, գուցե և կրթի: Դաստիարակելը՝ չգիտեմ:
-Ւ՞նչն է ձեզ ամենաշատը դուր գալիս ձեր մասնագիտության մեջ։
-Այն, որ տարբեր իրավիճակներ և բնավորություներ ես փորձում ապրել,և շատ բաներ կարող ես բացահայտել ինքդ քո մասին, ուրիշների մասին: Եվ գուցե այդ բացահայտումներով կարողանաս օգտակար լինել նաև ուրիշին: Ինձ օգնում է ավելի լավ հասկանալ մարդկանց:
-Իսկ ի՞նչն է հիասթափեցնում։
-Էդպես լուջ դեպք, որ հիասթափվեմ ,չեմ հիշում:
-Եղե՞լ են իրավիճակներ, երբ այլևս չեք ցանկացել զբաղվել ձեր մասնագիտությամբ։
-Եղել է, քանի որ ես սիրում եմ մասնագիտությունս և չեմ ուզում այն որակազրկել գումար աշխատելու համար, եղել է՝ մտածել եմ այլ մասնագիտություն ունենալու մասին,բայց դեռ փորձում եմ ելքեր գտնել և շարունակել:
-Ձեր կերտած ո՞ր կերպարն է ձեզ ավելի հոգեհարազատ։
-Երբեք չեմ կարողացել պատասխանել այս հարցին,ես իմ կերպարները սիրում եմ,յուրաքանչյուրի մեջ մի հարազատ բան գտնում եմ,անգամ եթե չեմ արդարացնում)))
-Օգտագործու՞մ եք մեդիայի հնարավորությունները։
-Ոչ այնքան, որքան, որ կարող եմ:
-Ո՞րն է սիրո ձեր բնորոշումը։
-Սիրո ամենամեծ դրսևորումը անձնազոհությունն է:
-Ի՞նչ է տալիս ընթերցանությունը դերասանին։
-Երևակայություն,ստեղծագործելու ունակություն,համբերություն...
Դերասանը պետք է հետաքրքիր լինի հանդիսատեսին, որ նա ուզենա հետևել քո կերպարի պատմությանը,իսկ հետաքրքիր մարդ լինելու համար կարծում եմ ընթերցանությունը կարևոր է:
-Ո՞ր ֆիլմերն են փոխել ձեր աշխարհայացքը։
-Հիմա էդպես չեմ կարողանա նշել,տարբեր ժամանակաշրջանում տարբեր ժանրի ֆիլմեր են եղել, շատ սիրում եմ Դենիել Դեյ-Լուիսին( Daniel Day-Lewis) և կարելի է ասել իր մասնակցությամբ բոլոր ֆիլմերը:
-Ինչպե՞ս եք հաղթահարում բարդ պահերն ու հոգնածությունը։
-Թույլ տալով, որ միտքս պարզվի,այսինքն՝ ժամանակ տալով ինձ հաղթահարելու համար))
-Ի՞նչ կասեք ձեր հանդիսատեսին...
-Շնորհակալություն...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
1038անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...


