Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2026 : 11-58

«Շատերն ինձ արդեն դիմում են որպես «բնական մազերի թագուհի»․ Թագուհի Բաղդասարյան

Դիանա Գաբրիելյանի «Թոփ թեմաներ» հաղորդաշարի շրջանակում հյուրընկալվել է բնական մազերի երկարացման մասնագետ, ոլորտում հայտնի որպես «բնական մազերի թագուհի»՝ Թագուհի Բաղդասարյանը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց գեղեցկության ոլորտում մշտապես թրենդային համարվող մազերի երկարացման նրբություններին, հայտնի աստղերի հետ աշխատանքին և Հայաստանում առաջին մասնագիտացված առցանց խանութի գործարկմանը: Հյուրը կիսվեց նաև իր անձնական փորձով՝ պատմելով բիզնեսում հաջողության հասնելու և մասնագիտական ճիշտ խնամքի կարևորության մասին:

Զրույցի ընթացքում Թագուհի Բաղդասարյանը նշեց․

«Բնական մազերի երկարացումը միայն գեղեցկության ժամանակավոր միտում չէ, այն հնարավորություն է կնոջը տալու այն ինքնավստահությունը, որը նրան անհրաժեշտ է ամեն օր։ Դա մշտապես թրենդային է, քանի որ առողջ և երկար մազերը միշտ էլ եղել են կանացիության խորհրդանիշ»։

«Հայաստանում մենք առաջինն էինք, որ գործարկեցինք մասնագիտացված առցանց խանութը, որտեղ կարելի է ձեռք բերել բարձրորակ մազեր և խնամքի պարագաներ։ Սա նոր մշակույթ է մեր շուկայում, որը զգալիորեն հեշտացնում է թե՛ մասնագետների, թե՛ հաճախորդների գործը»։

«Իմ խորհուրդն է բոլոր կանանց՝ երբեք չզբաղվել ինքնագործունեությամբ և դիմել միայն վստահելի մասնագետների։ Ճիշտ ընտրված մասնագետը ոչ միայն կապահովի ձեր ցանկալի տեսքը, այլև կօգնի պահպանել ձեր բնական մազերի առողջությունն ու փայլը»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 694անգամ
Վերջին լուրեր