Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մարտ / 2026 : 13-14

«Միսիս Եվրոպա» Մանիտա Վարդան. «Հայաստանը տեսնելը իմ ամենամեծ երազանքն էր»

Անուշ Զոհրաբյանի հեղինակային «Հազարան բլբուլ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Միսիս Եվրոպա» տիտղոսակիր Մանիտա Վարդանը։ Բուլղարիայում ծնված և մեծացած մեր հայրենակիցը, ով մասնագիտությամբ լրագրող է, պատմեց իր հաջողության բանաձևի, հայկական արմատներին հավատարիմ մնալու և իր մեծ երազանքի՝ Հայաստանն ու հայրենիքը տեսնելու մասին։ Զրույցի ընթացքում բացահայտվեցին նաև Մանիտայի բարեգործական նախաձեռնությունները, մասնավորապես՝ բուլղարերենով հրատարակված հայկական խոհանոցի գրքույկը, որի ողջ հասույթն ուղղվում է երեխաների աջակցությանը։

Զրույցի ընթացքում հյուրը նշեց․

«Մասնագիտությամբ լրագրող լինելը ինձ մեծապես օգնեց բեմում և մրցույթի ընթացքում, քանի որ այդ հմտությունները թույլ են տալիս ճիշտ հաղորդակցվել, տիրապետել լսարանին և ժյուրիին լավագույնս ներկայացնել սեփական անձը»։

«Հայաստանը տեսնելը իմ ամենամեծ երազանքն էր, և թեև տարբեր պատճառներով այցս անընդհատ հետաձգվում էր, հիմա վերջապես այստեղ եմ։ Այն ամենը, ինչ լսել էի սննդի, ջրի ու երկրի գեղեցկության մասին, իրականություն դուրս եկավ և նույնիսկ գերազանցեց սպասելիքներս»։

«Բուլղարիայում հայերին շատ են սիրում, և պետությունը հրաշալի է վերաբերվում մեր համայնքին։ Մենք ունենք հայկական դպրոցներ, եկեղեցիներ, և հայերը շատ լավ են ինտեգրված ու հարգված այնտեղ, ինչը թույլ է տալիս մեզ պահպանել մեր մշակույթը»։

«Բուլղարացիներն ինձ հաճախ անվանում են «մեր բուլղարական Քիմ Քարդաշյանը»։ Ես ուրախ եմ այդ ասոցացման համար, քանի որ այն օգնում է ինձ ավելի լայն լսարանի պատմել հայերի, մեր մշակույթի և Հայաստանի մասին»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 851անգամ
Վերջին լուրեր