Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2026 : 13-43

«Երազանքը այն չէ, ինչ տեսնում ես քնած ժամանակ, այլ այն, ինչը քեզ չի թողնում քնել»․ գիրք, որը կարող է դառնալ ձեր հաջողության սկիզբը

Անուշ Զոհրաբյանի հեղինակային հաղորդաշարի տաղավարում այս անգամ քննարկվում է մի բացառիկ նախագիծ՝ աշխարհահռչակ մարդկանց իմաստուն մտքերի հավաքածուն: Ավետիք Հարությունյաը ներկայացնում է իր հեղինակած գիրքը, որտեղ ամփոփված են 800 հեղինակի շուրջ 2500 աֆորիզմներ: Սա միայն մեջբերումների ժողովածու չէ, այլ Արցախի պետական համալսարանում սովորելու տարիներից սկսված մի երկար ու հետաքրքիր ճանապարհի արդյունք, որը նպատակ ունի ոգեշնչել ընթերցողին և դառնալ ուղեցույց կյանքի դժվար պահերին:

«Կարլ Յունգն ասել է, որ կյանքը իսկապես սկսվում է 40 տարեկանից հետո, իսկ մինչ այդ դուք պարզապես ուսումնասիրություններ եք կատարում: Այս միտքը շատ խորն է, քանի որ մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք, մինչև հասնում ենք ինքնաճանաչման որոշակի մակարդակի»։

«Հնդկաստանի նախագահ Աբդուլ Քալամը մի հետաքրքիր միտք ունի. նա ասում էր, որ երազանքը այն չէ, ինչ տեսնում ես քնած ժամանակ, այլ այն է, ինչը քեզ չի թողնում քնել, քանի դեռ իրականություն չես դարձրել այն: Սա լավագույն մոտիվացիան է ցանկացած գործարարի կամ սկսնակի համար»։

«Այս աֆորիզմները մարդկանց փորձի խտացումն են, ովքեր իրենց հետագիծն են թողել ոչ միայն իրենց երկրում, այլև ողջ աշխարհում: Դրանք ընթերցելիս դուք հաղորդակից եք դառնում նրանց իմաստնությանը և ստանում եք նոր լիցքեր առաջ շարժվելու համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1322անգամ
Վերջին լուրեր