Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2026 : 15-53

«Այսօր ինքնաթիռից իջնող հայը Լոս Անջելեսում տիրապետում է գրեթե այն ինֆորմացիային, ինչ որ մենք հասցրել ենք տիրապետել 25 տարիների ընթացքում»

Հայկ Մարկոսյանի հեղինակային «Armenian Podcast» հաղորդաշարի հյուրն էր ամերիկաբնակ գործարար Կարեն Վարդանյանը: Տաղավարում այս անգամ քննարկվեց ամերիկահայ համայնքի կյանքը, Լոս Անջելեսում հաստատված հայրենակիցների մարտահրավերներն ու հաջողության հասնելու իրական ճանապարհը։ 25 տարվա փորձառություն ունեցող հյուրը զուգահեռներ անցկացրեց անցյալի և ներկայի միջև՝ փաստելով, որ այսօր տեղեկատվության հասանելիությունը փոխել է ինտեգրման արագությունը, սակայն «երկիրը մարսելու» և սեփական ուժերով կայանալու համար դեռևս անհրաժեշտ է առնվազն մի քանի տարի: Զրույցն անդրադառցավ նաև համայնքային հզոր ներուժին և այն «պարիսպներին», որոնք պետք է կառուցել ազգային ինքնությունը պահպանելու համար:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1705անգամ
Վերջին լուրեր