27 / Մարտ / 2026 : 15-39
Երգն առողջություն է` ֆիզիկական և հոգևոր․ Հասմիկ Պապյան
Կան մարդիկ, որոնք աշխարհին ճաշակ ու որակ են թելադրում, դրանով իսկ՝ մարդկությանը նվիրելով արժեքներ։ Նրանցից էր Մարիա Կալլասը՝ աշխարհահռչակ օպերային երգչուհի, որը, թվում է, որ ստվեր պիտի գցեր օպերային ժանրի ապագա անունների վրա։ Նա հետագա սերունդների համար ձևավորեց երգելու նոր ոճ և ձև՝ առաջնահերթություն տալով կոմպոզիտորների ստեղծագործական մտահաղացումների ճշգրիտ մեկնաբանմանը, ձայնի միջոցով։
Այդ երգչուհիներից մեկն է մեր հայրենակից Հասմիկ Պապյանը, որը ոչ միայն նվաճեց աշխարհի խոշորագույն բեմերը, այլև Կալլասից հետո հանդգնեց դառնալ մի նոր «Նորմա»՝ «Վաշինգտոն փոստ»-ի գնահատմամբ՝ մեր ժամանակների կենդանի լավագույն Նորմա, (2002թվ.)։
Մարտի 27, 28, 30, 31-ին Երևանի Կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անունը կրող օպերային ստուդիայի դահլիճում, բեմ են բարձրանալու Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային ամենաբարձր մրցանակներին արժանացած սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավորությամբ, կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի սաները, ներկայացնելու Մարիա Կալլասին «Վարպետության դաս» պիեսում։
Զրույցի ընթացքում տիկին Պապյանը պատմեց․
֊ Նպատակ ունեինք այս ներկայացումը բեմադրել Կալլասի 100֊ամյակին, բայց մի քիչ ուշացանք։ Ցանկանում էինք մի փոքր այլ ձևաչափով ներկայանալ, և այն մարդիկ, որոնք օպերա շատ չեն սիրում, միգուցե կարողանան գալ և այս ձևով մի փոքր նաև հանրայնացնել մեր գործը։ Եվ իհարկե, ես մի կարևոր հաղորդագրություն ունեմ մեր ուսանողներին, որպեսզի նրանք փորձեն չկրկնել այն սխալները, ինչ որ արել է Մարիա Կալլասը․ լինելով այնպիսի մեծ անհատականություն, այնպիսի կին, որի ոտքերի առաջ խոնարհված էր ամբողջ աշխարհը և որը ցավոք իրականում մի տղամարդու պատճառով ունեցավ ողբերգական ճակատագիր` շատ շուտ ձայնը կորցրեց և 53 տարեկանում մահացավ։
Չմոռանանք, որ երգն առողջություն է` ֆիզիկական և հոգևոր, իհարկե նաև շատ մեծ անկախություն է երգելը։ Հենց այս եմ ուզում փոխանցել մեր ուսանողներին։ Իրենց համար այս փորձառությունը մեծ մարտահրավեր է, որովհետև ոչ միայն պիտի երգեն, այլ նաև պետք է խոսեն։
Նախորդ տարիներին էլ տիկին Պապյանն ու իր սաները ունեցել են ոչ պակաս հետաքրքիր ներկայացումներ։
֊ Սա առաջին ներկայացումը չէ, արդեն 5 տարի է` ես Երևանում եմ, մենք ներկայացրել ենք Գլյուկի «Օրփեոսը», Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնեն», Մոցարտի «Դոն Ժուանը», և վերջինը Ռոսսինիի «Սևիլյան սափրիչն» էր։ Ունեցել ենք նաև բազմաթիվ թեմատիկ համերգներ։ Այս ներկայացումները, նրանց պատրաստվելը, մեր ուսանողների համար մեծ ցատկահարթակ են։ Մենք ահռելի պոտենցիալ ունենք, նվաճելու աշխարհի մեծ բեմերը, կարող ենք դառնալ ձայներ արտահանող երկիր։
֊ Շատ տաղանդավոր երիտասարդներ` ունենալով շնորհք, վախենում են մուտք գործել օպերայի աշխարհ։ Իսկ այստեղ Դուք հնարավորություն եք ստեղծում` առաջին քայլերն անել, - հետաքրքրվեցինք տիկին Պապյանից։
֊ Օպերային երգով զբաղվելու համար հարկավոր է նախեւառաջ ձայն, ի դեպ, ձայն ունեն բոլոր մարդիկ, ովքեր ունեն լսողություն և կարող են երգել, և եթե շատ աշխատասեր են և ունեն մեծ նվիրում` կարող են դառնալ օպերային երգիչ։
- Ինչպե՞ս է ձևավորվել Ղազարոս Սարյանի անունը կրող ստուդիան։ Կարծես թե, այն հիմնվել է դեռևս խորհրդային տարիներին, բայց հետո դադարել է գործել։ Բայց Ձեր` Երևան վերադառնալուց հետո վերաբացվել է, և այժմ Դուք եք ղեկավարում։
- Օպերային ստուդիան ստեղծվել է մոտ 45 տարի առաջ, Կոնսերվատորիայի այն ժամանակվա ռեկտոր Ղազարոս Սարյանի կողմից, և հիանալի գործել է տարիներ շարունակ, և ես այստեղ եմ կայացել։ Մենք ունեինք հրաշալի նվագախումբ, որը ղեկավարում էր Ռաֆայել Մանգասարյանը, այստեղ աշխատում էր Վահագն Բագրատունին, և հրաշալի ներկայացումներ էին անում, մենք քննություններ, ստուգարքներ էինք հանձնում։ Ես այստեղ շատ բան եմ սովորել։ Երբ վերադարձա` Կոնսերվատորիայի այդ ժամանակվա ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ինձ առաջարկեց` զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը և ես սիրով համաձայնեցի, որովհետև 37 տարի աշխարհի տարբեր բեմերում, տարբեր դիրիժորների, ռեժիսորների հետ աշխատելուց ստացած իմ ողջ գիտելիքը ես փորձում եմ հիմա փոխանցել մեր երիտասարդ երգիչներին։ Մենք հրաշալի երգիչներ ունենք, հրաշալի սերունդ։ Այս 4֊5 տարվա ընթացքում, մեր ուսանողներից մոտ 14֊15 հոգի գնացել ու հիմա երգում են Գերմանիայում, Ստրասբուրգում, Լոնդոնում...
Մի կողմից կարող է թվալ, թե ես քաջալերում եմ` լքել երկիրը, բայց բոլորովին այդպես չէ։ Մենք` օպերայի երգիչներս, չենք կարող բոլոր թատրոնները բերել մեզ մոտ, մենք պիտի գնանք, որովհետև մենք ունենք ընդամենը մեկ Օպերային թատրոն, իսկ երգիչները շատ են մեր փոքր երկրի համար։ Նրանք պիտի գնան, այնտեղ կայանան, ինքնահաստատվեն, և եթե ցանկանան` ետ պիտի վերադառնան՝ փոխանցելու իրենց գիտելիքները։
֊ Սա այն դեպքն է, երբ երգիչ արտահանել նշանակում է` ներկայացնել Հայաստանը։
֊ Այո, այո։ Մեր բոլոր երգիչները, որտեղ էլ երգում են, այնտեղ գրվում է «երգիչ՝ Հայաստանից»։ Ես դեռ խորհրդային տարիներին եմ գնացել պայմանագրով, և բոլորն ինձ հարցնում էին. «Դուք իսկապե՞ս Հայաստանից եք, Հայաստանու՞մ եք սովորել», և դա լավագույն հարցն էր, որին հպարտությամբ պատասխանում էի. «Այո՜»։
Հիանալի զրույցից զատ, նաև հնարավորություն ունեցանք փորձին ներկա գտնվել։ Հետաքրքիր էր հետևել մեծ բեմերի վարպետի և նրանից վստահություն որսացող ուսանողների շփմանը։ Տիկին Պապյանի հույզերը, հոգատարությունը, ուսանողների աչքերի կրակը՝ մեծ բեմերի երազանքները հասանելի են դարձնում։ Եվ, փաստորեն, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում կատարվում են առաջին քայլերը երիտասարդ կատարողների համար:
Զրուցեց Կարինե Փանոսյանը
Նյութի աղբյուրը՝ Yelaket.am
Դիտվել է
1563անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...


