Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2026 : 19-14

Թեքսասի օձերից մինչև Նևադայի կատուներ. ինչպե՞ս հայ գործարարը գրավեց ամերիկյան շուկան

Հայկ Մարկոսյանի «Armenian Podcast» հաղորդաշարի տաղավարում այս անգամ հյուրընկալվել է գործարար Արտակ Բաղդասյանը։ Զրույցը ծավալվում է Միացյալ Նահանգներում թռչնաբուծության, մասնավորապես՝ լորի ձվի և մսի արտադրության, ինչպես նաև կենդանիների համար նախատեսված սննդի շուկայում նորարարական մոտեցումների շուրջ։

«Մենք սկսեցինք ուսումնասիրել, թե ինչպես կարելի է օգտագործել լորի միսը կենդանիների սննդի մեջ, քանի որ այն չի առաջացնում ալերգիա և շատ հեշտ է մարսվում»։

«Միացյալ Նահանգներում այս ուղղությունը շատ պահանջված է, որովհետև մարդիկ այստեղ իրենց կենդանիներին վերաբերվում են որպես ընտանիքի անդամի և ուզում են լավագույն սնունդը տալ նրանց»։

«Կարևորը որակն է, եթե դու տալիս ես որակյալ ապրանք, շուկան ինքնաբերաբար գտնում է քեզ առանց հավելյալ գովազդային ծախսերի»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1835անգամ
Վերջին լուրեր