Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2026 : 16-42

Արցախցի կինն ինձ խիստ տոնով ասաց՝ կարող եք, կլառնետ նվիրեք, սառնարանը ընթացքում էլ կունենանք

Անուշ Զոհրաբյանի հեղինակային հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի հիմնադիր Ադրիանա Մարությանը։ Զրույցն անդրադառնում է Արցախից բռնի տեղահանվածների աջակցությանը, օգնության տրամադրման հոգեբանական նրբություններին և Հայաստանի գյուղերի զարգացման տեսլականին՝ «մեծ երազելու» սկզբունքով։

«Չհասկանալով այդ 400 000 դրամանոց կլարնետը ինչի է հենց հենց էդ պահին էդ մարդկանց պետք՝ մենք ձեռք բերեցինք... իմ էգոն երևի ուզում էր այդ շնորհակալությունը լսել, բայց չեղավ էդ շնորհակալությունը, փոխարենը երկու ամիս անց զանգ ստացա, որ իր տղան Իտալիայում փառատոնին առաջին տեղն է գրավել, ստացել է մրցանակային ֆոնդ»։

«Մեր գյուղերը կարող են լինել ֆանտաստիկ, գեղեցիկ գյուղեր, մեր գյուղատնտեսությունը կարող է լինել ոչ թե գորշ, այլ շատ գեղեցիկ ու շատ խելացի ու այդ ամենի համար մենք այսօրվանից ամեն օր անում ենք քայլեր»։

«Եթե իմ մտքին դա եկել է ու ես կարողանում եմ դրա մասին երազել, ես կարծում եմ, որ դա իրագործելի ա ու մենք շատ ենք մտածում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1430անգամ
Վերջին լուրեր