Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2026 : 13-32

Երջանիկ եմ,որ հրավերը չմերժեցի

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Լուսին Վարդանյանը,որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը «Սիրո 6կանգառ» ներկայացման, անցյալի սխալների, սերիալներում նկարահանվելու, երազանքի դերի և հոգեհարազատ կերպարների մասին:

-Խաղում եք «Սիրո 6կանգառ» ներկայացման մեջ։ Ո՞րն է ներկայացման ասելիքը և որքանո՞վ է հոգեհարազատ այն կերպարը, որը խաղում եք:
- Այո, ունենք բացառիկ պրեմիերա, տարբերվող ներկայացում և' Դրամատիկի համար, և' մեզ համար, որպես դերասանուհիներ։ Ոչ թե հոգեհարազատ է, այլ հենց մենք ենք, կա դոկումենտալ էլեմենտ ներկայացման մեջ, ինչը ինձ համար աննկարագրելի հետաքրքիր է, հեշտ ու միևնույն ժամանակ բարդ։ Մենք կարելի է ասել առաջին անգամ, որոշ չափով խաղում ենք ոչ թե « Ջուլիետ », « Գերտրուդ », « Օֆելիա » այլ այն կանանց ,ովքեր միշտ ներկա են մեր կյանքում կամ հենց մենք ենք։ Ներկայացման մեջ կա և՛ տրագեդիա, և՛ հաղթանակ, և՛ վախ, և՛ կոմեդիա, և՛ մոնոլոգային կառուցվածք, և՛ սթենդափային, և՛ պլաստիկա, և՛ վոկալ։ Կարծում եմ՝ մեր 6 դերասանուհիների համար մեծ մարտահրավեր է ներկայանալու ողջ տաղանդով ու հմայքով։ Բոլորը տարբեր են ու հետաքրքիր։ Եվ հանդիսատեսի համար, և ինքներս մեր :Շատ չակերտներ դեռ չբացելով՝ անսպասելի է լինելու :Այս ամենով՝ Դրամատիկականի համար երևի առաջին տարբերվող մեր խաղացանկից ներկայացումն է լինելու ու մեծ հույս ունենք՝ հաջողված :Ուզում եմ առանձնահատուկ նշել և խոսել մեր հրավիրված ռեժիսորի մասին։
Գուրգեն Ծատուրյանի։

Գուրգենը Ռուսաստանի « Театр Наций » թատրոնի դերասան է, Եվգենի Միրոնով ռեժիսորի օգնական ։ Իսկ եթե մեկ բառով բնութագրեմ՝ ֆանտաստիկ դեմք է։ Բազմակողմանի տաղանդավոր, մի քանի մասնագիտության տեր, տարբեր երկրներում սովորած և աշխատած։ Երկար կպատմեմ, կներկայացնեմ, բայց ոչ այսօր։ Միայն կասեմ, որ անչափ ուրախ եմ, որ Գուրգենը հայտնվեց մեր կյանքում, վստահաբար և մասնագիտական առումով շատ բան տալու և ընկերական։ Կարողանում է մտնել մարդու հոգի և դուրս բերել այն, որ երբեք ինքդ չէիր անի։ Գոնե իմ կյանքում, Գուրգենը հայտնվեց, որ բեմից ներկայանամ ու ասեմ էն, ինչ 40 տարիներիս ընթացքում չեմ կարողացել։ Ունենք նաև հրավիրված մատնագետ՝ Հայկ Գասպարյանցը, ներկայացման ամբողջ երաժշտական ձևավորման պրոդյուսեր։ Նույնպես բարձր մակարդակի վրա է անում իր աշխատանքը, որակով և յուրօրինակ։ Մեծ շնորհակալություն Հայկին նույնպես։Մեծ շնորհակալություն Արիկին Ասատուրյան,խորեոգրաֆիայի մասնագետին,ով սրտացավ և պրոֆեսիոնալ աշխատանք ցուցաբերեց ու մեզ սովորեցրեց հետաքրքիր պարային համարներ դերասանական ոգով: Գրիգին Խաչատրյան, որ հավաքեց բոլորին, ստեղծելու համար գեղեցիկ ու յուրօրինակ բան։ Եվ բոլոր նրանց, ովքեր մեծ թափով և ուժով աշխատում են ներկայացման վրա։

-Ինչո՞վ է առանձնանում Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոնի խաղացանկը։
-Դրամատիկը ունի իր հանդիսատեսը ,և՛ մշտական, և՛ նորարարական արվեստ փնտրող, և միշտ բոլորին գոհացնում է։ Սա գեղեցիկ նորություն է լինելու թատրոնի համար։

-Ստեղծագործական ո՞ր շրջանն եք համարում Ձեր դերասանական կյանքի ամենավճռորոշ փուլը։
-Ստեղծագործական վճռորոշ շրջանը եղել է ընդունվելս Դրամատիկական թատրոն և միանգամից խաղալ մեծ դեր Արմեն Բարսեղյանի բեմադրության մեջ «Մամա միա »
վաստակավորների հետ՝ Արմեն Սամվելիչի ռեժիսուրայով և հիմա այս ներկայացման ստեղծման շրջանը, որ կարող եմ համարել որպես դերասան իմ վերածնվելը թատրոնում։


-Ի՞նչը կշտկեիք անցյալի սխալներից։
-Ոչինչ չէի շտկի, որովհետև նույնիսկ սխալներս բարի են եղել ու կյանքս տարել ճիշտ հունով

-Այլևս չե՞ք նկարահանվում սերիալում։
-Վերջին նկարահանումս եղել է Իրանում, պատմական 46 մասանոց ֆիլմում, որի մասշտաբներից, որակից ու երանելի դերասանի համար, ահռելի աշխատանքից դեռ չեմ արթնանում։ Ու երջանիկ եմ, որ հրավերը չմերժեցի։ Վերջինը դա էր, հիմա չեմ նկարահանվում, թատրոնով և ընտանիքովս եմ զբաղված։ Բայց լավ առաջարկներից չեմ հրաժարվի


-Չսիրված լինելը չարացնու՞մ է դերասանին։
- Իհարկե։ Եթե 1 կամ 2 կամ 10 հոգու կողմից ես չսիրված, դա եղանակ չի փոխի, եթե կայացած ես, ուժեղ, արդար, բարի, նվիրվող։ Մի քանի հոգի էլ թող չսիրեն, բայց եթե այնքան անհաջողակ ես, չար, անարդար, նախանձող, իհարկե էլ ավելի կչարանաս։Իսկ եթե դերասանի մասին է խոսքը, որպես մասնագետ, դե եթե չսիրված է բոլորի կողմից, պետք է կանգ առնի, գտնի իրեն էնտեղ, որտեղ կհաջողի:

-Ի՞նչն է ամուր ընտանիք ունենալու ամենակարևոր գրավականը։
-Սերը,հավատը,խելամտությունը,նվիրումը

-Ո՞րն է Ձեր երազանքի դերը։
-Կարող եմ ասել «Սիրո 6 կանգառում » Լուսինի դերը, դա ես եմ իմ ամբողջ էությամբ, ապրածս կյանքով, վախերով, հաղթանակներով, կյանքիս մասին ասելիքով վերջնական ու բոլորին, ամբողջ հոգով։ Երևի թե անկախ որևէ կերպար խաղալը ավելի հեշտ է, քան ինքդ քեզ

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 5356անգամ
Վերջին լուրեր