Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2026 : 17-46

Կյանքի որակի նոր փուլ Կոստանտին Սարկիսյանի հետ հանդիպումից հետո

Անուշ Զոհրաբյանի հեղինակային «Հազարան բլբուլ» հաղորդաշարի այս հանդիպումը նվիրված էր Կոնստանտին Սարկիսյանի՝ Հայաստանում սպասվող մեծամասշտաբ սեմինարին, որը կրում է «Ճանապարհ դեպի տուն» խորագիրը։ Տաղավարի հյուրերն են սեմինարի PR և մարքեթինգային մասի պատասխանատու Մանո Գրիգորյանը և նախագծի ղեկավար Մելանիա Բաբայանը։ Զրույցի առանցքում մարդու ներքին աշխարհի բացահայտումն է, հայրենադարձության գիտակցված որոշումը և հոգեբանական աջակցության կարևորությունը ժամանակակից հասարակության մեջ։

«Սա այն սեմինարն է, այն խոսքն է, որը մարդուն տանում է ճամփորդություն դեպի իր ներս, որը մարդուն ստիպում է հանդիպել ինքն իրեն, իր այն կետերին, որից ինքը փախել է երկար»։

«Կարևորը ամեն մեկը հասկանա ինքը որտեղ պետք է լինի... եթե դու զգում ես դու գնացել ես հեռու ու ինչ-որ մի բան քո սրտի մեջ դատարկ է, նշանակում է դատարկությունը հենց միգուցե հետ վերադառնալն է»։

«Ես կարծում եմ հոգեբանի առկայությունը յուրաքանչյուր մարդու կյանքում, անկախ նրանից՝ դու ունես խնդիր, թե՝ չունես, հարկավոր է ուղղակի մեկի հետ սիրտդ բացելու ու հստակ իմանալու համար, որ նա քեզ կտա ճիշտ խորհուրդ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1902անգամ
Վերջին լուրեր