25 / Ապրիլ / 2026 : 19-57
Ոճն ինքնարտահայտման ձև է, և կարևոր է, որ այն լինի յուրօրինակ․ Աստղիկ Խաչատրյան
Երիտասարդներն այսօր հաճախ համադրում են տարբեր ստեղծագործական ուղղություններ՝ ձևավորելով ինքնարտահայտման նոր ու հետաքրքիր ձևեր։ Այսօրվա մեր զրուցակիցը՝ Աստղիկ Խաչատրյանը, հենց այդպիսին է․ նա համատեղում է ճարտարապետությունը, դիզայնը և մոդելինգը՝ ձևավորելով իր անհատական ճանապարհը։ «Yelaket»-ի հետ զրույցում Աստղիկը խոսել է Step Models by ArmMod Fashion-ի հետ իր առաջին քայլերի, դժվարությունների և այն փոփոխությունների մասին, որոնք մոդելինգը բերել է իր կյանք։– Ես Խաչատրյան Աստղիկն եմ, 21 տարեկան։ Սովորում եմ ճարտարապետություն, ուսումնասիրում եմ նաև ինտերնետ դիզայն։ Ուսանողական կյանքս ակտիվ է, քանի որ փորձում եմ համատեղել ստեղծագործական մի քանի ուղղություններ։
– Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը մոդելինգում։
– Ամեն ինչ սկսվեց մի նախագծից՝ Step Models by ArmMod Fashion-ի հետ համագործակցությամբ։ Հետագայում Լիանա Ոսկանյանի հետ հանդիպումը դարձավ շրջադարձային, ինչից հետո ընդունվեցի մոդելինգի դպրոց, անցա անհրաժեշտ քասթինգները և սկսեցի ավելի նպատակային զարգանալ այս ոլորտում։
– Սկզբում հստակ պատկերացում չունեի այս ոլորտի մասին։ Ժամանակի ընթացքում ձեռք բերեցի փորձ և հստակեցրի, որ ցանկանում եմ զարգանալ հատկապես ֆոտոմոդելինգի ուղղությամբ։
– Ի՞նչ տվեց Ձեզ մոդելինգի դպրոցը։
– Ամենակարևորը՝ ինքնավստահություն։ Քայլվածքս լիովին փոխվեց, դարձավ ավելի հստակ, և հիմա ավելի վստահ եմ ներկայանում թե՛ նկարահանումների, թե՛ ցուցադրությունների ժամանակ։
– Այո, հաճախ նշում են, որ ունեմ ասիական դիմագծեր։ Ինձ համար հետաքրքիր է, բայց հատուկ ոչինչ չեմ անում, դա պարզապես իմ բնական տեսքն է։
– Ո՞րն է Ձեր սիրելի ոճը։
– Ինձ շատ հոգեհարազատ է վինտաժային ոճը։ Սիրում եմ հետաքրքիր, երբեմն անսպասելի համադրություններ անել։ Կարծում եմ՝ ոճը ինքնարտահայտման ձև է, և կարևոր է, որ այն լինի յուրօրինակ։
– Այո, չնայած շարունակում եմ զարգանալ իմ մասնագիտության մեջ, մոդելինգը մնում է իմ կյանքի կարևոր և սիրելի մասը։
Դիտվել է
580անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...


