Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2026 : 18-58

Ամուսիններ, քաղաքականություն, դավաճանություններ․․․ բացահայտում ենք «չար» և «բարի» Շուշան Պետրոսյանին

Ելակետի նոր, ինտրիգային, բացահայտ և անզիջում «Երկու դեմք» նախագծի շրջանակներում հաղորդավարներ Սուսաննա Գևորգյանը և Կարեն Գրիգորյանը հյուրընկալել են ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին։ Հաղորդման ընթացքում բացահայտվում են արտիստի կյանքի թեժ ու անկեղծ դրվագները՝ անձնական հարաբերություններից մինչև քաղաքականություն և մասնագիտական սկզբունքներ։

Հարցազրույցի ընթացքում Շուշան Պետրսյանը նշեց.

«Ճիշտն ասած՝ իմ քաղաքականության մեջ հայտնվելը ձեզ էր պետք: Այս հարցը ինձ առաջ ափերից հանում էր, հիմա արդեն լսում եմ ժպիտով, որովհետև քաղաքականության մեջ նաև պետք է մշակույթի գործիչներ լինեն, պետք է լինեն մարդիկ, ովքեր հասկանում են մշակույթից, գաղափար ունեն և՛ երաժշտությունից, և՛ կերպարվեստից, և՛ թատրոնից, և՛ գրականությունից, և՛ ճարտարապետությունից»:

«Պատգամավոր դառնալը դեռևս չի նշանակում մտնել քաղաքականություն։ Մեր երկրում ապրելը արդեն քաղաքականություն է, որովհետև մենք շատ ծանր տարածաշրջանում ենք ապրում»:

«Ոչ մեկ չգիտի՝ ինչ է իմ ներսում, հատկապես՝ Արցախի կորստից հետո։ Ես ողբերգություններ եմ ապրել, ավերածություններ են եղել ներքին, բայց դրանք իմ ավերածություններն են և իմ տարածքից, իմ ամրոցից դուրս չեն գալիս և պետք էլ չի, որ գան։ արտիստը ավյուն է, կենսատու է, վատ չէր լինի նաև, որ մի քիչ կրթող լիներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 2839անգամ
Վերջին լուրեր