Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մայիս / 2026 : 13-52

Իմ վերաբերմունքը Ֆիլիպ Կիրկորովի հանդեպ չի փոխվել․ Էլեն Բադալյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երիտասարդ երգչուհի Էլեն Բադալյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը «Ну-ка, все вместе!» մրցույթում տարած հաղթանակի, Սերգեյ Լազարևի աջակցության,մրցութային լարվածության և համագործակցության առաջարկների մասին:


-Մանկուց երգում եք:Երգչուհի դառնալը երազա՞նք էր,թե՞ ցանկություն:
-Մանկուց սիրել եմ երաժշտությունը,դա ավելի խորացավ այն ժամանակվանից,երբ մասնակցում էի դաշնամուրի դասընթացներին,հետո ինձ անսահման գրավեց վոկալն ու երգեցողությունը:

-Մասնակցում եք տարատեսակ մրցույթների:Ձեզ համարու՞մ եք մրցութային երգչուհի:
-Այո:Ես կարծում եմ,որ յուրաքանչյուր արտիստ պիտի ունենա այնպիսի ստեղծագործական ուղի,որ կենսագրություն ունենա և իր արվեստը ճիշտ ներկայացնի:

-Ամենազիլ հաղթանակը «Ну-ка, все вместе!»մրցույթում տարած հաղթանակն էր:Սերգեյ Լազարևը Ձեր աջակիցն էր մրցութային փուլերի ընթացքում:Հաղթանակից հետո համագործակցության առաջարկներ եղա՞ն:
-Նախագծում ամենաշատը գնահատում եմ Սերգեյ Լազարևի անկեղծությունը, և իհարկե իր աջակցությունը ինձ համար շատ թանկ էր և արժեքավոր:Այս մրցույթից հետո համագործակցության առաջարկներ եղել են:

-Ի՞նչ կասեք Ֆիլիպ Կիրկորովի մասին,երբ ոչ օբյեկտիվորեն սատարում էր մեկ այլ արտիստի՝Ֆլորա Բիչախչյանին:
-Ամեն անհատ իր սուբյեկտիվ կարծիքն ունի:Իմ վերաբերմունքը Ֆիլիպ Կիրկորովի հանդեպ չի փոխվել:Ես հարգում եմ նրան:

-Մեղավորության զգացում ունե՞ք Ֆլորա Բիչախչյանի հանդեպ:Խոսել եք միմյանց հետ մրցույթից հետո:
-Ֆլորայի հետ հիանալի հարաբերություններ ունենք:Միասին հաճախակի զրուցում ենք,ծիծաղում և նույնիսկ երգում ենք միասին:

-Հաղթանակը ինչպե՞ս փոխեց Ձեր կյանքը:
-Հաղթանակը ամեն ինչ իր տեղը դրեց:Այն իմ կարիերան 360 աստիճանով փոխեց:Դա արդեն բոլորովին այլ ստատուս է,և իհարկե հաճելի է լինել նման հրաշալի մրցույթի հաղթողը:

-Ինչպե՞ս եք հաղթահարում մրցութային լարվածությունը:
-Հուզմունքս ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթահարել:Միայն աղոթում եմ և ինքս ինձ վստահեցնում եմ,որ ամեն ինչ լավ է լինելու:

-Սերը անսպասելի այցելեց Ձեզ:
-Ես չեմ կարող ասել,որ այն շատ անսպասելի էր:Բայց և այնպես,ես չէի էլ պատկերացնում,որ ամեն ինչ այսպիսի լուրջ ընթացք կստանա:

-Գիտենք,որ նշանադրվել եք և պատրաստվում եք ամուսնանալ:Վե՞րջ կարիերային,թե՞ մեզ սպասվում են նորություններ:
-Չգիտեմ՝ով կուրախանա,ով կտխրի,բայց ես իմ կարիերան երբեք չեմ թողնի,սպասեք ինձնից ավելի հրաշալի նորություններիի:

-Ի՞նչ նպատակներ կան առաջիկա տարիների համար:
-Իմ նպատակն է ավելի մեծ լսարան գրավել,մարդկանց,ովքեր ինձ կսիրեն և կլսեն իմ երգերը:Իհարկե դժվար է հաղթական նախագծերից հետո սկսել ամեն ինչ զրոյից,բայց ես հավատում եմ,որ ամեն ինչ լավ կլինի:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 3013անգամ
Վերջին լուրեր