23 / Մայիս / 2020 : 09-15

Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը՝ այսօր առավոտյան դրությամբ

Մայիսի 23-ի առավոտյան աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 5,2 միլիոնը: Համաճարակը տարածվել է 188 երկրներում: Այդ մասին են վկայում  Ջոն Հոփկինսի համալսարանի հրապարակած տվյալները,- փոխանցում է lenta.ru։

Կորոնավիրուսով աշխարհում վարակված է 5․ 211․ 172 մարդ: Անցած օրվա ընթացքում վարակվածների թիվը աճել է, կազմելով  108,7 հազար մարդ:

Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 338․183 պացիենտ, ապաքինվել է 2.05 միլիոն մարդ:

Դիտվել է 85952անգամ
Վերջին լուրեր