Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մայիս / 2026 : 16-15

«Եթե սեղանի շուրջ նստած չես, ուրեմն մենյուի մեջ ես»․ Հայկ Մարկոսյանի հյուրն է Արդի Քասախյանը

Հայկ Մարկոսյանի հեղինակային "Armenian Podcast" հաղորդման հյուրն է Գլենդելի խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Արդի Քասախյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծնված, բայց արմատներով ու սրտով միշտ հայրենիքին կապված գործիչը բացառիկ անդրադարձ է կատարել իր ընտանեկան պատմությանը, ամերիկահայ համայնքի էվոլյուցիային և այն քաղաքական իրականությանը, որտեղ յուրաքանչյուր հայ յուրօրինակ «դեսպան» է։

Զրույցի ընթացքում Արդի Քասախյանը նշեց․

«Ամերիկայում մի իրականություն կա քաղաքականության մեջ, որ եթե դու սեղանին չես նստած, ուրեմն դու մենյույի մեջ ես, այսինքն՝ եթե դու նստած չես այն սեղանին, որի շուրջ որոշումներն են կայացվում քո մասին, ուրեմն ուրիշներն են որոշում քո փոխարեն, քո մասին, քո ապագային ազդող․․․»։

«Երբ ես աշխատում էի հայկական քաղաքական հարցերով, հանդիպում էի կոնգրեսականի հետ կամ որևէ կարևոր դեմքի հետ Վաշինգտոնում և ընդամենը 15 րոպե ունեի, որ բացատրեի՝ հայերը ով են... այդ 15 րոպեի հինգ րոպեն չեի ուզում օգտագործել իմ անունը բացատրելով․ ահա այսպես, դժբախտաբար, Արտաշեսը դարձավ Արդի»։

«Ես միշտ ասում եմ, որ պիտի հիշես, որ դու հայ ես և, երբ մեկը քեզ հանդիպում է, կարող է դու լինես առաջին հայը, որ երբևիցե հանդիպել են և ամբողջ իրենց տպավորությունը հայի հանդեպ ձևավորվի քո այդ հարաբերությունների վրա։ Դա նշանակում է՝ յուրաքանչյուրս հայության դեսպանն ենք, որտեղ էլ որ գտնվենք»։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1079անգամ
Վերջին լուրեր