Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2026 : 17-18

Էդգար Ղազարյանը՝ Պետրոս Ղազարյանի, Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Մխիթարյանի մասին

Ալիս Մելիքսեթյանի «Ոչ պաշտոնական» հաղորդաշարի հյուրն էր ընդդիմադիր քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար և տնտեսագիտության դոկտոր, իրավագիտության մագիստրոս դոցենտ Էդգար Ղազարյանը։ Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում հյուրը բացահայտվում է նոր անկյունից՝ որպես արվեստասեր և երաժշտական կրթություն ունեցող անհատ, ով նվագում է ջութակ և դաշնամուր։ Հարցազրույցը շոշափում է ինչպես ներքաղաքական սուր հարցերն ու երկրի ապագային վերաբերող տեսլականները, այնպես էլ հյուրի անձնական սկզբունքները, մոտիվացիան, վախերն ու ընտանեկան արժեքները։

«Պետրոս Ղազարյանի հետ մեր միակ ընդհանրությունը մեր ազգանունն է, մենք ուրիշ ընդհանրություն չունենք»։

«Գործին նվիրվածությունը՝ երբ ես ինչ-որ բանով զբաղվում եմ, եթե ընտրում եմ էդ զբաղմունքը՝ ամբողջությամբ դրան նվիրվում եմ, իսկ եթե նվիրվում եմ՝ նպատակադրվում եմ առանց անձնվելու հասնել նպատակի»։

«Ես իմ տունն եմ շատ սիրում և իմ հանգստության վայրը, որտեղ ես ինձ կատարյալ հանգիստ եմ զգում․ դա իմ ընտանեկան միջավայրն է, իմ կին, իմ երեխաները, իմ հարազատները»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 2610անգամ
Վերջին լուրեր