Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2026 : 19-27

Երևանում կունենամ մեծ մենահամերգ. Եվա Կանս

Հայկ Մարկոսյանի հեղինակային "Armenian Podcast" հաղորդաշարը հյուրընկալել է երգչուհի և գործարար Եվա Կանսին։ Անմիջական ու ջերմ զրույցի ընթացքում հյուրն անդրադառնում է իր ստեղծագործական ճանապարհին՝ սկսած Երգի պետական թատրոն ընդունվելուց մինչև 2018 թվականին Միացյալ Նահանգներում հաստատվելը։ Հարցազրույցում շոշափվում են օտար երկրում միայնակ ապրելու և սեփական ուժերով կայանալու մարտահրավերները, ինչպես նաև արվեստն ու գործարարությունը համատեղելու նրբությունները։

«Ընդունվեցի միջազգային հարաբերություններ՝ ստիպված, իհարկե, ծիծաղելի է հնչում: Ընդունվեցի, ավարտեցի և տարա դիպլոմը տվեցի պապայիս, ասեցի, որ իրեն անչափ սիրում եմ, բայց ուզում եմ գնալ իմ հոգու հետևից, որը երգն է»։

«Երբ որ դու մենակ ես, էդ ամեն ինչը ինքդ ես անում։ Գիտես, երբեմն մարդիկ այդքան չեն պատկերացնում Ամերիկայի դժվարությունները, որովհետև ասում են հեռվից ամեն ինչ շատ քաղցր է»։

«Եթե դու երջանիկ ես, քո ներսում կա լույս՝ դու ամեն տեղ ինքդ ես քեզ տանում, դու ինքդ ես գնում»։

«Բիզնեսը ինձ հնարավորություն կտա, որպեսզի ես իմ արվեստում շատ ազատ լինեմ, չանեմ այն, ինչ որ շատ արտիստները այսօր անում են, որովհետև դրանով պետք է անեմ այն, ինչ ինձ արժևորում է»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1411անգամ
Վերջին լուրեր