Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2026 : 12-05

Մեզ մեղադրում են, թե ինչի չի կալանավորվել Ռոբերտ Քոչարյանը. Արսեն Թորոսյան

Ալիս Մելիքսեթյանի «Ոչ պաշտոնական» հաղորդման ձևաչափը այս անգամ սպորտային է և դինամիկ. զրույցը տեղի է ունենում վաղ առավոտյան՝ համատեղ վազքի ընթացքում։ Հյուրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանն է։ Անմիջական մթնոլորտում հարցազրույցը բացահայտում է հյուրի սպորտային ակտիվ առօրյան (մարաթոնյան վազք, հեծանիվ, լող), ինչպես նաև անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական սուր հարցերին, թիմակիցների հետ հարաբերություններին և ապագայի տեսլականին։ Զրույցի առանցքային թեմաներից է հարևան երկրների հետ խաղաղության կառուցման բարդ գործընթացը, որը հյուրը համեմատում է նորածին երեխա խնամելու հետ՝ շեշտելով զոհի բարդույթից հրաժարվելու կարևորությունը։

Զրույցի ընթացքում նախարարը նշեց՝

«Խաղաղությունը երեխա է: Երեխան որ ծնվում է, ինքը ոչ մի բան չի կարողնում անել: Կերակրում ես, խնամում ես, տակդիրը փոխում ես, հետո խոսալ ես սովորացնում, հետո քայլել կամ հակառակը քայլել, հետո խոսալ»։

«Մեզնից շատ քաղաքական ուժեր և արտաքին ուժեր պահանջում են, որ մենք շարունակենք մեզ դնել զոհի կարգավիճակում, որ միշտ զոհ լինենք, և գնանք ինչ-որ փրկիչներ գտնենք Մոսկվայից, Վաշինգտոնից, Բեռլինից, Պեկինից»։

«Թշնամությունը մի օրում չի անցնում, բայց խաղաղություն, այո, ձեռք ենք բերել առնվազն կրակոցների, առևտրի և այլնի մասով, որը պետք է զարգացնենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 3083անգամ
Վերջին լուրեր