01 / Հուլիս / 2026 : 18-20
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտի 27 ձեռներեցներ եռամսյա ինտենսիվ դասընթացների արդյունքում հնարավորություն են ստացել շահավետ պայմաններով ֆինանսավորում ներգրավել Հայէկոնոմբանկից` ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի շրջանակում:
«ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Հայէկոնոմբանկի հետ գործընկերությամբ տասնյակ ՓՄՁ-ների հնարավորություն է տվել հարստացնել բիզնես գիտելիքները և մշակել ներդրումային ծրագրեր բիզնեսի աճի, ընդլայնման և մասշտաբավորման համար:
ՓՄՁ ներկայացուցիչներն ամիսներ շարունակ աշխատել են փորձառու մենթորների հետ, զարգացրել իրենց բիզնես գաղափարները, կատարելագործել բիզնես ռազմավարությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ թվային և կանաչ վերափոխման, ինչպես նաև բիզնեսում արհեստական բանականության կիրառման ոլորտում:
Որպես ծրագրի ֆինանսական գործընկեր՝ Հայէկոնոմբանկը կառավարում էր ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդը: Բանկը ներգրավված էր ծրագրի գրեթե բոլոր փուլերում՝ տրամադրելով խորհրդատվություն, նպաստելով ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանը և աջակցելով ֆինանսավորման գործընթացի նախապատրաստմանը:
Հաջորդ շրջափուլում նախատեսվում է դիտարկել նաև Բանկի ակտիվ ներգրավվածությունը ծրագրի մենթորական բաղադրիչում՝ ձեռներեցների ֆինանսական և ներդրումային պատրաստվածությունը լրացուցիչ ամրապնդելու, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման շրջանակում գիտելիքների և կարողությունները զարգացնելու նպատակով։
Ծրագրի ավարտին մրցութային ընտրության արդյունքում ընտրվել են 27 հաղթող մասնակիցներ, որոնք հնարավորություն են ստացել մրցակցային պայմաններով օգտվելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի կողմից առաջարկվող ֆինանսավորումից, որը կառավարվում է Հայէկոնոմբանկի կողմից:
«Մենք մեր փոքր բիզնեսը սկսել ենք մեր անձնական միջոցներով՝ խուսափելով վարկի ներգրավումից: Բայց այս ծրագրի շնորհիվ մենք ստացանք բիզնեսի կառավարման կարևոր գիտելիքներ։ Հասկացանք, որ մեր բիզնեսը հասել է մի շատ կարևոր հանգրվանի, երբ ներդրումները կարող են նպաստել մեր ընդլայնմանը և ապահովել մուտք նոր շուկաներ: Մենք սա դիտարկում ենք որպես շատ կարևոր ներդրում մեր բիզնեսի ապագայի համար: Ներգրավված միջոցների շնորհիվ մենք կարողացանք ստեղծել նոր պրոդուկտ՝ բնական հումքով լիմոնադներ, որոնց պահանջարկն արտաքին շուկայում շատ մեծ է: Իսկապես շնորհակալ եմ Հայէկոնոմբանկին թե՛ շահավետ ֆինանսավորման և թե՛ ծրագրի ամբողջ ընթացքում խորհրդատվության և աջակցության համար: Սա շատ կարևոր է ՓՄՁ ոլորտի զարգացման համար», - անդրադառնալով ծրագրի արդյունքներին՝ նշում է սննդի արտադրության ոլորտում գործող AYA բրենդի սեփականատեր Նելլի Պողոսյանը՝ ծրագրի արդյունքում ընտրված 27 ձեռներեցներից մեկը:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է
98անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...


