Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հուլիս / 2026 : 14-55

Հայկ Մարկոսյանի «Հայրիկ» նախագծի անդրանիկ թողարկումը նվիրվում է Վահան Բայբուրդյանին

«Ելակետ» տեղեկատվական հարթակի եթերում մեկնարկել է նոր՝ «Հայրիկ» հաղորդաշարը, որի հեղինակն ու վարողն է Հայկ Մարկոսյանը։ Հաղորդաշարի նպատակն է օվկիանոսից այն կողմ գտնվող հյուրերի միջոցով բացահայտել հայ տղամարդու կերպարը երկու առանցքային դերերում՝ որպես հայր և որպես որդի։ Շարքի անդրանիկ հյուրն է դիվանագետ Արմեն Բայբուրդյանը։ Զրույցի ընթացքում նա պատմում է Երևանի Աջափնյակ թաղամասում անցած իր մանկության, դպրոցական տարիների, ընկերների, ֆուտբոլային նախասիրությունների և տատիկներից ստացած ջերմության մասին։ Պարոն Բայբուրդյանն անդրադառնում է իր ծնողների անմնացորդ նվիրվածությանը, հորից ժառանգած սկզբունքներին, իր ամուսնությանը, երեք զավակների ձևավորման ընթացքին, ինչպես նաև ընտանիքով Մասաչուսեթսից Կալիֆորնիա տեղափոխվելու որոշմանը։ Հանդիպումն ամփոփվում է հայրենիքի հետ կապը մշտապես պահպանելու և ուժեղ ու իրատես հայ տղամարդու կերպարն արժևորելու ուղերձով։

Կան մարդիկ, որոնց կյանքը դառնում է պատմության մի մասը։ Նրանք իրենց գիտելիքով, նվիրումով և անսահման աշխատասիրությամբ կամուրջներ են կառուցում ժողովուրդների միջև՝ թողնելով ժամանակին չպարտվող ժառանգություն։
Նրանից մեկն էր մեծ հայրենասեր, մտավորական Վահան Բայբուրդյանը։

«Հորս հետ միշտ մտերիմ եմ եղել, հիմա էլ ամեն օր խոսում եմ հետը... Եթե չխոսեմ հետը, այդ օրը ինձ համար, ուրեմն ինչ-որ տարօրինակ է լինում»։

«...հայրս չի միջամտել, այսինքն ինքը միշտ ինձ հիշեցրել է սկզբունքներ, չի ասել սա ճիշտ է, սխալ է, սա մի արա, սա արա... և ես հաճախ նույնը երբ որ երեխաներիս հետ է կապված և փորձում եմ նույնը անել, չի ստացվում նույն ձևով, հետո ի վերջո հասկացել եմ, որ դա ավելի հզոր է...»։

«Հայ տղամարդը պետք է լինի ուժեղ, խելացի, նվիրված իր ընտանիքին և երկրին, իրատեսական ծրագրերով առաջնորդվող և խնդիրներ լուծող»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Դիտվել է 1082անգամ
Վերջին լուրեր