Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2026 : 19-24

«Հաստատապես մեր համայնքի և հասարակության համար մեծ առավելություն է մեր շարքերում ունենալ նման մտածող, մտավորական, հասարակական գործիչ»․ Մարգարիտ Դերանցը՝ Արմեն Բայբուրդյանի մասին

«Գլենդելի հայ արվեստի կենտրոնում հուլիսի 9-ին, ջերմ, տաքուկ մթնոլորտում տեղի ունեցավ Հայկ Մարկոսյանի «Հայրիկ» նախագծի անդրանիկ ֆիլմի ցուցադրությունը, նվիրված հայ ականավոր պատմաբան, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Վահան Բայբուրդյանին։ Ելույթ ունեցան Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս` Աննա Ավետիսյանը, Ստեփան Փարթամյանը, Հայկ Մարկոսյանը, Արմեն Բայբուրդյանը: Ներկա էին հայտնի դիվանագետներ, մշակութային և հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ։

Ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդը մի տեսակ շփոթ վիճակում է, մենք ավելի կարիք ունենք վառ անհատականությունների, մեծ մտածողների և արհեստավարժ մասնագետների։ Նման հայորդի էր Վահան Բայբուրդյանը, որի փառահեղ մատենագրությունները ՀՀ հարևան պետությունների, ժողովուրդների, սփյույռքի տարբեր գաղթօջախների մասին` պատմական, մշակութային մեծ հարստություն է, նաև դասագիրք ո՛չ միայն մասնագետների, ուսանողների համար, այլ նաև շատ արդիական և անհրաժեշտ է լայն հասարակական խավերի համար։ Հոր կողմից ժառանգած հայագիտական, պատմական մեծ գործը շարունակել է նրա որդին բոլորիս կողմից սիրված, հարգված հայ դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային հարաբերությունների դոկտոր, պրոֆեսոր` Արմեն Բայբուրդյանը, այն դարձնելով մի տեսակ ընտանեկան ավանդույթ։

Հաստատապես մեր համայնքի և հասարակության համար մեծ առավելություն է մեր շարքերում ունենալ նման մտածող, մտավորական, հասարակական գործիչ։ Հաճախ եմ լսել նրա խորագետ ելույթները, որոնք շատ դիպու՛կ են, շատ անհրաժե՛շտ, և ճշմարիտ, իմացական մեծ ազդեցություն են թողում լսարանի վրա
Պետության ուժը ընտանիքի ամրության մեջ է։ Ուստի թող շարունակական և ամուր լինեն նման ընտանեկան գեղեցիկ ավանդույթները, հանուն արժանապատիվ, ինքնիշխան հայ Պետականության»։

Վերցված է Margaret Deranc-ի Facebook-յան Էջից։
Դիտվել է 427անգամ
Վերջին լուրեր