Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հուլիս / 2026 : 18-19

Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար

Տեղեկացնում ենք, որ Հայէկոնոմբանկի Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից շարունակաբար օգտվելու համար 2026թ. հուլիսի 22-ից DragonPass-ի Mastercard Travel Experiences ծրագրի փոխարեն հարկավոր է մուտք գործել նոր՝ Mastercard Travel Pass հարթակը: Գործող օգտատերերի համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում. օգտահաշվի նույն տվյալներով հնարավոր է մուտք գործել MTP նոր հավելված կամ կայքէջ:

Բոլոր ամրագրումները պահպանվելու և տեղափոխվելու են նոր հարթակ:

Թվային նոր հարթակը հնարավորություն է տալիս ամրագրել Fast Track ծառայություն աշխարհի 119 օդանավակայաններում, ինչպես նաև տրանսֆեր դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկի Mastercard World քարտը տրամադրում է․
- տարեկան 6 անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների բիզնես սրահներ,
- Fast Track ծառայությունից օգտվելու 6 անվճար հնարավորություն,
- անվճար ինտերնետ (1 GB + 15% զեղչ) և այլն:

Իսկ AEB ճամփորդական փաթեթի շրջանակում կարող եք,
- օգտվել վիզայի աջակցության 50% զեղչից inLobby տուրիստական ընկերությունում,
- Հայէկոնոմբանկում ձեռքբերել Սիլ ինշուրանսի ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր 4,000 դրամ արժեքով,
- ստանալ բանկային տեղեկանքներ 50% զեղչված արժեքով և ավելին:

86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է 1592անգամ
Վերջին լուրեր