23 / Հուլիս / 2026 : 18-08
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
Ամենօրյա հոգածություն և շոշափելի արդյունքներ. Հայէկոնոմբանկն ու Զինվորի տունը ներկայացնում են մեկամյա նախաձեռնության արդյունքները:
2025թ. Բանկի տարեկան ժողովին կորպորատիվ պատասխանատվության շրջանակում հայտարարվեց Զինվորի տան հետ կարևոր ծրագրի մեկնարկի մասին, որի համար հատկացվեց 50 մլն դրամ: Ծրագիրը 2 հիմնական բաղադրիչ ուներ. առաջինը կրթական ծրագիր էր զինհաշմանդամների համար՝ Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ, իսկ երկրորդ բաղադրիչն ուղղված էր Զինվորի տան թողունակության մեծացմանը՝ ստացիոնար բուժման հնարավորությունների ավելացմամբ։
Կրթական ծրագրի շրջանակում՝
- շուրջ 30 շահառու անցել է ընդհանուր 93 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստում, որը ներառել է օտար լեզուների, համակարգչային հմտությունների, «փափուկ» հմտությունների (soft skills) դասընթացներ և բանկային գործի վերաբերյալ սեմինար-քննարկումներ,
- 14 մասնակից հետաքրքրված է եղել Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ,
- 7 մասնակից հաջողությամբ ներգրավվել է պրակտիկայի ծրագրում,
- 4 շահառու շարունակել է վճարովի ստաժավորումը Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում,
- նոր հաստիքների առկայությանը զուգահեռ՝ ծրագրի մասնակիցների ներգրավումը Բանկի թիմում շարունակվելու է:
Ենթակառուցվածքների բարելավման շրջանակում՝
- ամբողջացվել և կարգավորվել է շենքի հակահրդեհային համակարգը՝ որպես կարևոր անվտանգության բաղադրիչ,
- արդիականացվել է 6 տոննա տարողությամբ ջրի ռեզերվուարի ամբողջական համակարգը, փոխարինվել է շենքի ջեռուցման և տաք ջրի համակարգի գլխավոր պոմպը,
- կենտրոնի վիրաբուժական և վերականգնողական բաժանմունքները համալրվել են նորագույն բժշկական սարքավորումներով և գործիքներով,
- ձեռք է բերվել Hongqi մակնիշի էլեկտրական ավտոմեքենա, որը ծառայում է շահառուների կարիքներին,
- իրականացվել են լայնածավալ նորոգման և կառուցապատման աշխատանքներ:
«Այս ծրագիրը Զինվորի տան հետ Հայէկոնոմբանկի առաջին համագործակցությունն էր, և կարճ ժամանակահատվածում արձանագրել ենք իրապես շոշափելի արդյունքներ: Մենք առանձնակի ուշադրությամբ և հոգածությամբ ենք իրականացրել այս ծրագիրը՝ կարևորելով հայրենիքի պաշտպանների համար առավել անվտանգ ու հարմարավետ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նրանց մասնագիտական ինտեգրումն ու կայուն աշխատանքով ապահովումը», - նշում է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը:
Իր հերթին, Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, նշում է. «Հայէկոնոմբանկի շնորհիվ Զինվորի տունը կարողացավ լուծել երկարաժամկետ խնդիրներ: Թե՛ կրթական, թե՛ վերանորոգման և թե՛ մյուս հարցերը, որ լուծում ստացան Բանկի աջակցության շնորհիվ՝ էական փոփոխություններ են ենթադրում զինհաշմանդամների կյանքում և Զինվորի տան աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու հարցում: Պատերազմից այսքան տարի անց սոցիալական նման մեծ պատասխանատվությունը բացառիկ երևույթ է»:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է
1312անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...


