Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2026 : 18-25

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը


Բանկը ժամկետից շուտ ավարտել է 5մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 09.07.2029թ.:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝

1-ին վճարում – 09.01.2027թ.

2-րդ վճարում – 09.07.2027թ.

3-րդ վճարում – 09.01.2028 թ.

4-րդ վճարում – 09.07.2028թ.

5-րդ վճարում – 09.01.2029թ.

6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 09.07.2029թ.:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է 617անգամ
Վերջին լուրեր