29 / Հուլիս / 2026 : 17-58
Հայէկոնոմբանկ և YOKO. պատմություն հաջողության և վստահելի գործընկերության մասին
YOKO-ն հնգամյա հայկական բրենդ է, որն իր կայացման ճանապարհն անցել է Հայէկոնոմբանկի հետ համագործակցությամբ:
Ընկերության հիմնադիրներ Ռաֆայել Վարդանյանն ու Դավիթ Լևոնյանը բնական բաղադրությամբ կերեր են արտադրում շների համար: Ունենալով մրցակցային դիրքեր հայկական շուկայում՝ նրանք քայլեր են ձեռնարկում հայկական արտադրանքն աշխարհին ներկայացնելու համար։
«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իմ կյանքում հայտնվեց Յոկոն՝ Ակիտա ցեղատեսակի իմ շունը: Տեղական շուկայում անհնար էր գտնել կերեր առանց քիմիական հավելումների, և սկսեցի ինքնուրույն փորձարկումներ անել: Հենց այդ ժամանակ էլ բիզնես սկսելու առաջարկ ստացա Դավիթից, և միասին հիմնեցինք բրենդը», - նշում է YOKO-ի համահիմնադիր Ռաֆայել Վարդանյանը՝ ընդգծելով Յոկոյի անփոխարինելի դերը բիզնես գաղափարի կյանքի կոչման գործում:
Ցանկացած բիզնես էլ հասնում է զարգացման մի փուլի, երբ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու կարիք է առաջանում: Եվ հենց այդ ժամանակ է, որ բանկի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ստացավ:
«Դիմեցինք Հայէկոնոմբանկ, քանի որ ֆինանսավորման պայմանները գրավիչ էին, և բանկը պատրաստ էր աջակցել հայկական արտադրանքի զարգացմանը։ Եվ մեր պարագայում կարևորը ոչ միայն վարկային միջոցներն էին կամ անվտանգ փոխանցումները, այլ նաև աջակցությունն ու խորհրդատվությունը, որ մշտապես զգացել ենք Հայէկոնոմբանկի հետ աշխատելիս», – նշում է YOKO-ի համահիմնադիր Դավիթ Լևոնյանը՝ նշելով, որ ներգրավված ֆինանսավորումն ուղղվել է ինչպես բրենդի զարգացմանը, այնպես էլ նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրամասի ընդլայնմանը։
Բրենդի համահիմնադիրները, ներկայացնելով իրենց փորձառությունը և հետհայացք գցելով իրենց անցած ճանապարհին, վստահաբար նշում են, որ փոքր բիզնեսների հաջողության գրավականը հաճախ ճիշտ պահին բիզնեսում արված ներդրումներն են, և չնայած մտավախություններին՝ այս ճանապարհին վստահելի գործընկեր ունենալը կարևոր է։
Դավիթն ու Լևոնը մտադիր չեն կանգ առնել․ առջևում արտադրվող տեսականու ընդլայնումն է և նոր շուկաների նվաճումը, առաջին փուլում՝ վրացական։ Նրանք վստահ են՝ Հայէկոնոմբանկի հետ գործընկերությունն այս փուլում ևս արժեքավոր է լինելու։
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է
694անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...


